Իջևանի զորամասի հրամանատարի կողմից ծեծված երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Իջևանի զորամասում ծեծկռտուքի հետևանքով գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդ Տարոն Ենգիբարյանը տասն օր անգիտակից վիճակում մնալուց հետո այս գիշեր մահացել է: Այդ մասին Panorama.am-ին փոխանցեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից: Նաև տեղեկացրին, որ մահվան պատճառների մասին վերջնական ախտորոշումը կտրվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ Տարոն Ենգիբարյանը վնասվածքն ստացել էր դեկտեմբերի 31-ին Իջևանի զորամասերից մեկում, այդ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով:
Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համապատասխան հրամանագրով, Իջևանի N զորամասի հրամանատար գնդապետ Սերգեյ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ըստ ՊՆ քննչական ծառայության պաշտոնական հաղորդագրության, Իջևանի տարածաշրջանի զորամասերից մեկի անցագրային կետի մերձակայքում, դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի և որոշ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով:
Լրահոս
Տեսանյութեր
էն ենթասպային ասեք, որևէ մեկին լակոտ ասելուց առաջ թող մի հայելի վերցնի, պահի իր դիմացը