Մատաղիսի գործով մանրակրկիտ քննություն է ընթանում. Վստահեցրել է զինդատախազության պաշտոնյան
«Իրավիճակը հայկական բանակում» թեմայով այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեց Մատաղիսի հայտնի գործը և հարցադրում արեց. «Մատաղիսի գործով ունենք երկու զոհ, բայց չունենք պատժվածներ, այդ ինչպե՞ս է պատահում, չեմ հասկանում»:
Հարցն անպատասխան չթողեց քննարկմանը ներկա Հայաստանի զինվորական դատախազության ներկայցուցիչ Արտակ Հարությունյանը. «Դատաքննություն է շարունակվում և խնդիր է դրված ամենայն մանրակրկիտ ձևով կատարել բոլոր դատավարական գործողությունները բոլոր միջնորդությունների հետ կապված, բոլոր վկաների հարցաքննություն և այլն, մի խոսքով մանրակրկիտ քննություն է գնում և, եթե առայսօր որոշում չի կայացվել, դա չի վկայում, որ խայտառակ վիճակ է: Բոլորս էլ գիտենք, թե ինչքան բարդ ու հակասական գործ է: Քննություն է գնում, պետք է իհարկե ողջամիտ ժամկետում քննվի, բայց կան դեպքեր, որոնք պահանջում են որոշակի ժամանակահատված, որ հասնենք արդարության այսինքն` ոչ մի անմեղ չդատապարտվի և ոչ մի մեղավոր անպատիժ չմնա»:
Հիշեցնենք, որ «Մատաղիս»-ի զորամասում 2 զինվորների (Ռոման Եզիազարյան ու Հովսեփ Մկրտումյան) սպանության համար մեղադրվում էին նույն զորամասի 3 զինծառայողներ (Ռազմիկ Սարգսյան, Մուսա Սերոբյան ու Արայիկ Զալյան): Դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին: Առաջին ատյանի դատարանի վճռով 15 տարվա, իսկ Վերաքննիչ դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված երիտասարդները Վճռաբեկ դատարանից ազատ են արձակվել, իսկ գործն ուղարկվել է լրացուցիչ քննության:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին