Զինծառայողին հասցրել են ինքնասպանության, հարուցվել է քրգործ. ՊՆ
Նախօրեին հայկական բանակի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, 1992-ին ծնված Յուրիկ Ներսիսյանի մահվան կապակցությամբ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քր.Օր-ի 110-րդ հոդվածի հատկանիշներով` «Ինքնասպանության հասցնելը»: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, նախօրեին ժամը 12.40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գևորգի Ներսիսյանը:
Ընթանում է քննություն:
Հիշեցնենք, որ օրերս նման մի դեպք էլ գրանցվել էր բանակի մեկ այլ զորամասում. Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ի սահմանում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց