Իրավունք 18:08 09/01/2012

Զինվորի ինքնասպանության գործով դատական նիստը հետաձգվեց. Փաստաբանը կոչ է անում մերժողական մոտեցումից զերծ մնալ

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր կայացավ ՀՀ ԶՈւ զինծառայող Վալերի Մուրադյանի սպանության գործով քննիչի անօրինական գործողությունների դեմ բերված բողոքի վերաբերյալ դատական անդրանիկ նիստը, որը նախագահեց դատավոր Սերգեյ Չիչոյանը:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի` Վալերի Մուրադյանը 2010թ. մարտի 14-ի լույս 15-ի գիշերը կասկածելի հանգամանքներում մահացել է ԼՂՀ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում: Նրան գտել են կախված վիճակում: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության դրդելու հատկանիշներով, սակայն տղայի մայրը՝ Նանա Մուրադյանը, պնդում է, որ բոլոր փաստերը ցույց են տալիս, որ իր որդուն սպանել են: Վալերի Մուրադյանի մահվան փաստի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է և նախաքննությունն իրականացվել է ԼՂՀ-ում, այնուհետև մոտ 3 ամիս անց գործն ուղարկվել է ՀՀ ՊՆ քննչական վարչություն:
Գործը կասեցվել է, իսկ 2011թ. հունվարին տղայի մոր` Նանա Մուրադյանի բազմաթիվ բողոքներից հետո հանձնարարվել է ՊՆ Քննչական ծառայությանը լրացուցիչ նախաքննություն իրականացնել: Թեև քրեական գործի հարուցումից անցել է մոտ 1 տարի և 7 ամիս: Գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում:

Նախաքննության վերսկսումից հետո կալանավորվել է զինծառայող, որը դեպքից մեկ ամիս առաջ Վ. Մուրադյանին ապտակել և նվաստացրել էր: Զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԱԺ համաներման մասին որոշման հիման վրա:

Նանա Մուրադյանը և նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը դատարան էին դիմել՝ ճանաչելու Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքի խախտման փաստը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա՝ 2-րդ հոդված) և պետության պոզիտիվ պարտականությունների չկատարումը՝ զորամասում տիրող բարձիթողի վիճակի և արդյունավետ քննություն չիրականացնելու վերաբերյալ: Զինվորի մայրը ԼՂՀ Պաշտպանության բանակի քննչական վարչության քննիչ Արման Ապրեսյանին մեղադրում է գործը կեղծելու և դեռ քննություն չիրականացրած՝ դեպքն ինքնասպանություն որակելու համար: Ըստ տուժողի իրավահաջորդի` նախկին քննիչ Արման Ապրեսյանը պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները, ինչպես նաև թույլ է տվել բազմաթիվ ապօրինի գործողություններ:

Դեկտեմբերի 12-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արմեն Խաչատրյան) անհիմն է համարել և վերադարձրել զինծառայող Վալերի Մուրադյանի գործով ներկայացված հայցը: Դատարանն ավելի արժանահավատ է համարել ՀՀ պաշտապնության նախարարության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Թամրազյանի բերած փաստերը, և գտել, որ բոլոր փորձաքննությունները ժամանակին են կատարվել, ուստի հայցն անհիմն է:
Ն.Մուրադյանը և նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը ընդհանուր իրավասության դատարանի վճիռի բողոքարկման հայցով դիմեցին Վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանի այսօրվա նիստը սկսվեց 30 րոպե ուշացումով: Նիստին բացակայեց Մուրադյանի սպանության գործով դատախազ Հարություն Հարությունյանը: Երբ դատավորն առաջարկեց փաստաբան Սաֆարյանին ներկայացնել բողոքը, վերջինս հանդես եկավ միջնորդությամբ` հետաձգել նիստը, որպեսզի ներկա լինի դատախազ Հարությունյանը: Ինչպես դատարանին ծանուցեց քննիչ Արմեն Թամրազյանը, դատախազն այժմ արձակուրդում է և կվերադառնա հունվարի 18-19-ին:
Ս.Սաֆարյանը նաև միջնորդություն ներկայացրեց, որ հաջորդ նիստին ներկայացվի քրեական գործն ամբողջությամբ:
«Մինչ այժմ ներկայացվում էր քրեական գործի այն հատվածը, որը նպաստավոր է դարձնում ներկայացնել քննիչի աշխատանքը, բայց ոչ ամբողջությամբ պատկերացում կազմել», - ասաց նա` հայտնելով, որ մինչ օրս անձամբ 5-հատորանոց գործին ծանոթ չէ:

Ի պատասխան փաստաբանի` քննիչ Թամրազյանն ասաց, որ որևէ նպատակահարմարություն հօգուտ նախաքննություն իրականացնողների չի եղել: «Ներկայացվել են բոլոր եզրակացությունները և կատարված փորձաքննությունների արդյունքները», - հավելեց նա:

Դատավոր Ս. Չիչոյանը որոշում կայացրեց բավարարել փաստաբան Սաֆարյանի միջնորդությունը` հաջորդ դատական նիստին ներկայացնելու քրեական գործն ամբողջությամբ: Դատախազի բացակայության պատճառով որոշում կայացվեղ նիստը շարունակել 2012 թվականի հունվարի 25-ին:

Լրագրողների հետ զրույցում տուժողի իրավահաջորդ Նանա Մուրադյանը և նրա փաստաբանը շեշտեցին, որ ընդհանուր դատարանի որոշման բողոքարկումը պայմանավորված է Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքի խախտման հանգամանքների ոչ ճիշտ պարզաբանմամբ:

«Ես նշել էի, որ առաջին հերթին խախտվել է իմ տղայի կյանքի իրավունքը: Չէ՞ որ զորամասի ներսում խաղաղ պայմաններում իմ երեխային սպանել են: Դատավորը չէր ուզում դա ընդունել և ընդհանրապես չանդրադարձավ կյանքի իրավունքի խախտմանը», - ասաց Ն.Մուրադյանը:

Իր հերթին փաստաբան Ս.Սաֆարյանն ասաց, որ արդյունավետ հետաքննությունը ձախողվել է քննչական մարմնի գործելաոճի պատճառով:

«Դատարանը պետք է իրավական գնահատական տա քննիչ Արման Ապրեսյանի գործողություններին, որոնց պատճառով ձախողվել է Վալերի Մուրադյանի մահվան իրական հանգամանքները պարզելու հավանականությունը: Դեպքից անմիջապես հետո անցկացվել է միայն մեկ` դատաբժշկական փորձաքննություն, մնացած բոլոր փորձաքննությունները նշանակվել են դեպքից 3-4 ամիս անց: Ի սկզբանե կանխակալ մոտեցում է ցուցաբերվել, որ Վ.Մուրադյանն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով, փորձաքննություններ չեն նշանակվել ծանրակշիռ ապացույցներ ձեռքբերելու համար: Մինչ օրս չի բացահայվել զինվորի հագուստի կեղտի ծագումնաբանությունը», - ասաց նա` մտահոգություն հայտնելով նաև, որ թեև դիակի մոտ գտել են այլ զինծառայողներին պատկանող իրեր, այդ փաստը գործում չի կարևորվել:

Փաստաբանի խոսքով` մտահոգիչ է նաև այն, որ մինչ օրս որևէ գնահատական չի տրվել այդ օրը զորամասում հերթապահություն իրականացնող ենթասպա Արամ Առուստամյանի առարքին: Վերջինս, ըստ նախաքննության նյութերի` դեպքի օրը անվանականչ չի արել՝ պատճառաբանելով, որ այդ ժամին հեռուստացույց է դիտել և մոռացել է: Բացի այդ, ըստ Ս.Սաֆարյանի, տարակուսանք կարող է հաղորդել նաև այն, թե գիշերվա ժամը 10-ից հետո ինչո՞ւ Վալերի Մուրադյանը քնած չի եղել, ինչպե՞ս է նա հայտնվել զորամասի սպորտային հրապարակում, և ինչո՞ւ զորամասի որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել դրա համար:
«Մանրուքային քննություն է տարվում, և այդպես էլ չեն կարողանում բերել համոզիչ փաստարկներ, որ Վալերի Մուրադյանը գտնվել է այնպիսի անելանելի իրավիճակում, որ ինքն իր վրա ձեռք բարձրացներ: Նրա բնութագիրը, երբ կարդում ես, թե ինչպիսի երեխա է եղել, ուղղակի համոզիչ չէ, որ նորմալ, առողջ մարդը մեկ րոպեում կարող էր որոշել ինքն իրեն սպանել: Նույնիսկ վկաները նշում են, որ այդ օրը տեսել են Մուրադյանին ծիծաղելուց»,- ասաց փաստաբանը` կարևորելով հոգեբանի եզրակացությունը:
«Մենք չունենք չեզոք փորձագետ, որը կարողանա սպանության համար մի կարևոր հանգամանք նշի, և քննությունը կարողանա իր հունով գնա, ընդհակառակը` ինչ վարկած առաջարկում է նախաքննությունը, դա հաստատվում է դատաբժշկական փորձաքննությամբ», - հավելեց նա:

Նանա Մուրադյանի և փաստաբանի համար համոզիչ չէ նաև այն վարկածը, որն առաջ է քաշել քննիչ Ապրեսյանը:

«Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ զորամասի 4 զինծառայողների հետ վիճաբանություն է եղել: Զինծառայող Ավետիք Խաչատրյանը Վալերի Մուրադյանին ասել է, որ մինչև ժամը 12-ը գումար չբերես, գումարն էլ վերաբերում է ինչ-որ 2000 դրամի, լավ չի լինի քո համար, ու եթե քնած էլ լինեմ, պիտի բերես ու տաս: Մինչև ժամը 12-ը Վալերի Մուրադյանին հայտնաբերում են կախված վիճակում»,- նշեց Սեդա Սաֆարյանը՝ սա համարելով անհեթեթ վարկած:
Միաժամանակ փաստաբանը նաև հայտնեց, որ զինծառայող Ավետիք Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել նույն օրը զորամասի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսին ապտակելու փաստով:

«Կարծում եմ, որ Տեր Հովհաննեսի հետ կապված միջադեպը չի դիտվել հետագայում Վալերի Մուրադյանի հետ շարունակաբար կատարվող գործողությունների համատեքստում, որպես այդ գործողություների շղթա: Ա.Խաչատրյանը պատժվել է մեկուսի, մինչդեռ դրան վկա է եղել նաև Վ.Մուրադյանը, որի հետ «կռիվը» շարունակվել է պայմանագրային զինծառայողների սենյակի մոտ», - հավելեց Ս.Սաֆարյանը:

Փաստաբանը նշեց, որ քննիչներից ընդամենը խնդրում է պարզաբանել, թե ինչու՞ է կեղտոտ Վ.Մուրադյանի հագուստը, դա ինչի՞ արդյունքն է:

«Քննության այս մերժողական մոտեցումը և նախաքննական մարմինների տրամադրվածությունը փակուղի են մտցնում գործը», - ասաց Ս.Սաֆարյանը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}