Մանրամասներ Մուսինյանի ու Հակոբյանի յուրացումներից. Խոսքը 184 մլն-ի մասին է
Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը մեղադրվում են ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու մեջ, նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Տիգրան Հակոբյանը 2009-ի մարտից մինչև 2010թ. մայիսը աշխատել է «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությունում որպես տնօրեն: Նշենք, որ ընկերության սեփականատերը Տ. Հակոբյանի` Ռուսաստանում բնակվող դասընկերն է, ով Հակոբյանին նաև «Լեքսուս» է նվիրել:
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի եղբայր Վահան Մուսինյանն այնուհետև Տիգրան Հակոբյանի կողմից սեփականատերերին ներկայացվել է որպես գյուղատնտեսության ոլորտի բանիմաց մասնագետ և կարող է նպաստել, որպեսզի ընկերությունն առավել արդյունավետ կազմակերպի իր գործունեությունը: Դրանից հետո Վ. Մուսինյանը սկսել է գործարքների վերաբերյալ որոշակի գործունեություն իրականացնել, սակայն այդ գործարքներից ստացված ոչ բոլոր գումարներն են մուտք եղել ընկերության դրամարկղ:
Մասնավորապես 2009-ին մարտ-հունիս ամիսներին անասուների, դրանց մսի, կաթի վաճառքից ստացված գումարից 39 մլն դրամը ընկերության դրամարկղ մուտք չի եղել: Նախնական տեղեկություններով, գումարը յուրացրել են երկուսով:
Բացի այդ, նույն տարվա ընթացքում սեփականատերերը 160 մլն դրամ կանխիկ գումար են տրամադրել համապատասխան ներդրումներ կատարելու համար, սակայն ընկերությունում մուտքագրվել է շուրջ 15 մլն դրամի ընդհանուր արժողությամբ գույք, այսինքն 145 մլն դրամը հափշտակվել է:
Տիգրան Հակոբյանն այժմ նախնական կալանքի տակ է, նրան մեղադրանք է առաջադրվել այս տարվա հունվարի 14-ին: Իսկ Վահան Մուսինյանը հետախուզման մեջ է: Գործի քննությունը վարում է ոստիկանությունը:
Նախորդիվ` Յուրացումներ գյուղոլորտո՞ւմ. Տիգրան Հակոբյանը կալանավորված է, իսկ Մուսինյանը՝ հետախուզման մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա