Վրաերթ. Ոստիկանությունը մեղադրում է Հայկ Գևորգյանին
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը հունվարի 13-ին վրաերթի է ենթարկել մի երիտասարդի և նրան համապատասխան օգնություն չի ցուցաբերել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի` «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս և 244-րդ հոդվածի «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից» հատկանիշներով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ Հայկ Գևորգյանն այժմ կալանավորված է և գտնվում է մեկուսարանում:
«Facebook» սոցիալական ցանցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այսօր երեկոյան ժամը 18:00-ին ինքը հանդես կգա մամլո ասուլիսով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա