Փաշինյան. Հայկ Գևորգյանի նկատմամբ պատվիրված հետապնդում է իրականացվում
«Հայկական ժամանակ» թերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ իրականացվում է պատվիրված հետապնդում: Այդ մասին դեռևս ընթացող ասուլիսում հայտարարեց ՀԺ-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները վրաերթը սադրել են: Հայկ Գևորոգյանի ձերբակալությունը իշխանության վերնախավի և, մասնավորապես, ոստիկանապետ Վովա Գասպարյանի պատվիրած հետապնդումն է»,- հայտարարեց Փաշինյանը:
Հայկական ժամանակի խմբագրությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել կալանավորված լրագրողին:
Նշենք, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի` «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս և 244-րդ հոդվածի «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից» հատկանիշներով:
Մանրամասները` քիչ ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա