Անփույթ վերաբերմունք. Թոքաբորբից զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Վերջերս բանակում թոքաբորբի հետևանքով մահացած շարքային զինծառայող Արթուր Մարտիրոսյանի մահվան փաստով Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի պետ Մերի Սարգսյանը:
Նրա խոսքով, այս գործով մեղադրանք դեռևս ոչ մեկին չի առաջադրվել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը ՊՆ հոսպիտալ է ընդունվել «երկկողմանի օջախային թոքաբորբ, ձախակողմյան էքսուտատիվ պլևրիտ, անբավարար շնչառություն» ախտորոշմամբ, սակայն որոշ ժամանակ անց մահացել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին