Սաքունց. ԶՈՒ-ում բացակայում են ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ
«ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ՀՀ ԶՈՒ-ն քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն»,-Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ–ի «Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության հնարավորությունները Հայաստանում» զեկույցի շնորհանդեսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով, «Այլընտրանքային ծառայության մասին օրենքը» չի գործում, քանի որ «այլընտրանքային ծառայությունն իրականացվում է զինվորական վերահսկողության ներքո»:
Սաքունցն այն կարծիքին է, որ Հայաստանում բացակայում են զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության իրավական նորմերը. «ՀՀ ԶՈՒ-ում բացակայում են ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ: Պատշաճ քննություն չի իրականացվում ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների խախտման դեպքերի ուղղությամբ: Զինված ուժերի վերաբերյալ օրենսդրական բազան, հատկապես գերատեսչական նորմատիվ փաստաթղթերը, մատչելի չեն քաղաքացիների համար»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է մշակել և ընդունել «ՀՀ ԶՈՒ նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության մեխանիզմների մասին» ՀՀ օրենք, ինչպես նաև գաղտնազերծել ՀՀ պաշտպանական բյուջեի ոչ ռազմական հատվածը` նախագծման, պլանավորման, ընդունման, իրացման և մյուս բոլոր փուլերում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ