Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ զրտպարտչական տեղեկություններ բաժանելու հաղորդման վերաբերյալ կատարվում է հետաքննություն
ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբը հրապարակել է յուրաքանչյուր ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքը:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
1. Նախապատրաստվում են նյութեր- «Ժողովուրդ» օրաթերթի 30.03.2012 թ. համարում տպագրված «100 հոգի մի տանը» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ:
2. Նախապատրաստվել են նյութեր- «Panorama.am» կայքում 27.03.2012 թ. տեղադրված «Ա.Բախշյանն ահազանգում է, ՀՀԿ-ն 8.000, իսկ ԲՀԿ-ն 13.000 է բաժանում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ:
05.04.2012 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, որի օրինականությունը ստուգվել է վարչական շրջանի դատախազի կողմից:
Ոստիկանության Մասիսի բաժին
3. Նախապատրաստվել են նյութեր- «Հրապարակ» օրաթերթի 03.04.2012 թ. համարում տպագրված «ՀՀԿ-ն ընտրողներին խոստացել է 10.000 դրամ ընտրակաշառք» հոդվածի վերաբերյալ:
11.04.2012 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, որի օրինականությունը ստուգվել է մարզի դատախազի կողմից:
Ոստիկանության Կոտայքի բաժին
4. Նախապատրաստվում են նյութեր «Հայկական ժամանակ» օրաթերթի 04.04.2012 թ. համարում տպագրված «ՀԱԿ անդամ Գ.Եղիազարյանը հայտնել է, որ թիվ 27 ընտրատարածքում իշխանական թեկնածուները 25.000-ական դրամ ընտրակաշառք են բաժանում» հրապարակման կապակցությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության ԱՎ վարչություն
5. ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ս. Սաֆարյանի 30.03.2012 թ. գրությունը` ընտրողների թվի անհամապատասխանության վերաբերյալ:
11.04.2012 թ. պատասխանվել է ՀՀ գլխավոր դատախազություն և «Ժառանգություն» խմբակցության ղեկավարին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն
6. Նախապատրաստվել են նյութեր- «NEWS.am» կայքում տեղադրված «ՀԱԿ անդամ Վ.Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն այլ մարդիկ են քվեարկում» հոդվածի կապակցությամբ:
06.04.2012 թ. նյութերը եզրակացությամբ կցվել են շարք` հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
Ոստիկանության Իջևանի բաժին
7. Նախապատրաստվել են նյութեր- Տավուշի մարզի «Տեսանկյուն» լրատվական կայքում 05.04.2012 թ. տեղադրված «Ձայների «պլան» կա» հոդվածի հեղինակն ականատես է եղել, թե ինչպես ինքնությունը չպարզված անձը զանգահարել է Տավուշի մարզում բնակվող իր հորը և ասել, որ իր աշխատավայրում 15 ձայն են ուզել ՀՀԿ օգտին, այլապես սպառնացել են ազատել աշխատանքից:
12.04.2012 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ, որի օրինականությունը ստուգվել է մարզի դատախազի կողմից:
Ոստիկանության Տաշիրի բաժին
8. Նախապատրաստվել են նյութեր- Անուշավան Նիկողոսյանը («Անդավ» ՍՊԸ, ԱԺ պատգամավորական թիվ 32 ընտրատարածքի թեկնածու) հաղորդում է ներկայացրել, որ գովազդային պաստառը գովազդային վահանակի վրա փակցնելու ժամանակ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը սպառնալիքներ է տվել:
14.04.2012 թ. Լոռու մարզի քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ոստիկանության Հրազդանի բաժին
9. Նախապատրաստում են նյութեր- ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ Գևորգ Խաչատրյանը և Աղբյուրակ թաղամասի բնակիչ ոմն Մնոն (Սասուն Միքայելյանի համախոհներ) խոչընդոտել են ԲՀԿ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Դավիթ Քոչարյանի դիմանկարը Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 30 շենքի հարևանությամբ գտնվող Ս. Սաղաթելյանին պատկանող ավտոպահեստամասերի խանութի պատին փակցնելուն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
10. Նախապատրաստվում են նյութեր- 15.04.2012 թ., ՀԱԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան փողոցի 44 շենքի շքամուտքում մի խումբ անհատ անձինք ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին:
16.04.2012 թ. ՀՀ քր. օր.-ի 117-րդ հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է նախաքննության:
11. Նախապատրաստվում են նյութեր- 17.04.2012 թ., «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը ահազանգել են ոստիկանություն, որ Սվաճյան փողոցի 34 և 36 շենքերի, Անդրանիկի փողոցի 6 շենքի բակերում Հարություն Վարդումյանը /«Համալիր» մարզադպրոցի տնօրեն/ խոչընդոտել է Ն. Փաշինյանի քարոզչական նամակների բաժանմանը:
Կատարվում է հետաքննություն:
12. Նախապատրաստվում են նյութեր- 17.04.2012 թ., ՀԱԿ համամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Կարեն Թովմասյանը դիմում է ներկայացրել, որ Սեբաստիայի փողոցի 22 շենքի մոտ Ալիսա Սարգսյանը, Հովհաննես Գալստյանը, Խաչատուր Գալստյանը և Օվսաննա Կուպչյանը Ն.Փաշինյանից խլել են նրա մոտ գտնվող քարոզչական նամակները:
Կատարվում է հետաքննություն:
13. Նախապատրաստվում են նյութեր- 16.04.2012 թ., Մալաթիա-Սեբաստիա համայնքի ՀՀԿ շտաբի նախագահի տեղակալ Սոկրատ Մկրտչյանը հաղորդում է տվել, որ նշված վարչական շրջանի թիվ 7 ընտրատարածքում Ն. Փաշինյանի նախընտրական շտաբի կողմից ծրարներով բաժանվել են քարոզչական նյութեր, որոնք պարունակում են զրտպարտչական տեղեկություններ՝ նշված ընտրատարածքում առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
14. Նախապատրաստվում են նյութեր- 18.04.2012 թ., ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանը հաղորդում է տվել, որ անհայտ անձինք պոկել են իր նախընտրական պաստառները:
Կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ այսօր Գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ամփոփել էր տվյալները: Ըստ այդմ` Այսպիսով` ստացվել է 14 հաղորդում, այդ թվում` 7 հաղորդում ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներում, որոնցից`
2-ն ուղարկվել է քննարկման ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով,
2-ին տրվել է պարզաբանում,
1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին,
3-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին,
6 հաղորդումների քննարկումն ընթացքում է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում