Ծոմակի ակումբը պայթեցնողները հայտնաբերվել են
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են D.I.Y (Դիայվայ) ակումբը պայթեցնողները: Նշենք, որ ակումբի ղեկավարը Ծոմակն է, որը նաև «PINCET» աղջիկների ռոք խմբի հիմնադիր-տնօրենն է:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, մայիսի 8-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 հասցեում հրդեհ է բռնկվել, որը մարվել էր նույն օրը, ժամը 05.45-ին, ՀՀ ԱԻՆ թիվ 8 և 1 ՀՓՋ մեկական հաշվարկների հրշեջների կողմից:
Նույն օրը, ժամը 16.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ էր ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 շենքի բակում ռումբ է պայթել:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ օրը, ժամը 05.05-ի սահմաններոմ, եղբայրներ՝ 1992 թ. ծնված Արամե և 1993 թ. ծնված Համբիկ Մ.-երը, նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի պատուհանի ապակին և նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:
Մայիսի 9-ին, ժամը 13.00-ին Արամե և Համբիկ Մ.-երը Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվել բաժին:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան