Մեսրոպ Մանրիկյանն ինձ ապտակեց խոսակցության ժամանակ, և դրանից հետո գնաց ծեծկռտուքը. Պատմում է լրագրողը
Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի կողմից Երևանում ծեծի ենթարկված լրագրող Ռուբեն Գրդզելյանն իրեն այժմ լավ է զգում: «Արդեն լավ եմ զգում, երեկ մի փոքր լավ չէի, գլխացավեր կային, այսօր արդեն նորմալ եմ զգում», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց ինքը` Գրդզելյանը:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 12-ին, գիշերը ժամը 23.30-ի սահմաններում «Ռեգնում» գործակալության աշխատակից Ռուբեն Գրդզելյանը դաժան ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, որոնց թվում եղել է նաև Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանը և նրա որդին։
Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով տեղի ունեցածը, տեղեկացրել էր, որ «կենցաղային հողի վրա առաջացած միջադեպի» վերաբերյալ նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
«Հատուկ քննչական ծառայությանը հստակ ցուցումով հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները միջադեպի մանրամասները պարզելու ուղղությամբ և, ըստ անհրաժեշտության, մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններին տալ համարժեք քրեաիրավական գնահատական», -փոխանցել էր Սոնա Տռուզյանը:
Գրդզելյանն ասաց, որ իրավապահ մարմիններն առայժմ չեն կանչել իրեն հարցաքննության: Իսկ դատախազի արարքը նա գնահատում է որպես խուլիգանություն: «Մեսրոպ Մանրիկյանն ինձ ապտակեց խոսակցության ժամանակ, և դրանից հետո գնաց ծեծկռտուքը: Այդ արարքը օրինականություն պահպանող պաշտոնատար անձի կողմից գնահատում եմ որպես խուլիգանություն», -ասաց լրագրողը` քննություն իրականացնող մարմնից ակնկալելով, որ դատախազը պատժվի:
Դատախազը ծեծել է լրագրողին. ՀՔԾ-ին հանձնարարվել է քննություն իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան