Ծոմակի ակումբի պայթյունը ահաբեկչությո՞ւն
«DIY» (Դիայվայ) ակումբի պայթյունը ահաբեկչություն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ակումբի պաշտպանությամբ հանդես եկող Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ ներկայացուցիչ Մարինե Մարգարյանը:
«Այս երիտասարդները աչքի են ընկել տարբեր ակումբների վրա հարձակումներով: Վեց-յոթ ամիս նրանք նախապատրաստել են ահաբեկչական գործողությունը, այո, դա ահաբեկչություն է, որովհետև շենքը, որտեղ գտնվում է ակումբը, ապրում են մարդիկ, երեխաներ», -հայտարարեց Մարգարյանը` տեղեկացնելով, որ նախօրեին ակումբը պայթեցնելու մեջ կասկածվող երկու երիտասարդները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսն ազատվել է գրավի դիմաց:
Նախորդող լուրը` Ծոմակի ակումբը պայթեցնողները հայտնաբերվել են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան