Իրավունք 19:18 07/06/2012

«Չփորձել մերկապարանոց հայտարարություններով և շինծու վարքագծով ճնշում գործադրել դատական իշխանության վրա». Վճռաբեկի արձագանքը

Վճռաբեկ դատարանն արձագանքել է մի խումբ փաստաբաների հայտարարությանը, որով նրանք զգուշացնում են Վճռաբեկ դատարանի դատավորներին հունիսի 11-ին մեկօրյա գործադուլ հայտարարելու մասին:

«Մենք` սույն հայտարարությանը միացած փաստաբաններս, ի նշան Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող անթույլատրելի գործելակերպի դեմ բացասական մեր վերաբերմունքի, որոշել ենք իրականացնել մեկօրյա գործադուլ»,-ասված է հայտարարության մեջ, որին միացել է 100 փաստաբան:

Ի պատասխան Վճռաբեկ դատարանն այսօր հայտարարում է.

«Վերջերս մամուլից տեղեկացանք մի խումբ փաստաբանների հայտարարության վերաբերյալ, որով փորձ է կատարվում դատական իշխանությանը «ահաբեկել» մեկօրյա գործադուլով: Նախ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի մեր պատկերացմամբ գործադուլը աշխատողի իրավունքն է, որը հետապնդում է տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակ` աշխատողի և գործատուի միջև ծագած տարաձայնությունների կապակցությամբ: Ցավով պետք է արձանագրենք, որ մինչ սույն հայտարարությունը անկեղծորեն կարծում էինք, թե գործ ունենք անկախ փաստաբանական համակարգի հետ:

Հիմք ընդունելով ՀՀ դատավորի վարքագծի 8-րդ կանոնը, որի համաձայն «Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է զերծ մնալ մասնավոր շահերի, հասարակական կարծիքի ազդեցությունից, ինչպես նաև ազատ լինել քննադատության մտավախությունից», միգուցե զերծ մնայինք նշված հայտարարությանն անդրադառնալուն, սակայն նկատի ունենալով, որ այն պարունակում է բազմաթիվ մերկապարանոց ձևակերպումներ, մասնավորապես «անթույլատրելի գործելակերպ», «անընդունելի վիճակ», «համատարած խախտումներ» «օրեցօր խորացող ճգնաժամ» և կարող է հանրության մոտ սխալ պատկերացումների ձևավորման առիթ հանդիսանալ, որոշեցինք մի քանի մեկնաբանություններ ներկայացնել հայտարարությամբ բարձրացված հարցադրումների վերաբերյալ:

Հաշվի առնելով հայտարարության բովանդակությունը և դրա շարադրման ոճը, նախ անվերապահորեն պետք է ընդունենք հայտարարությունը հեղինակած փաստաբանների մտահոգությունն այն մասին, որ վստահորդների մոտ անվստահություն է առաջանում փաստաբանների մասնագիտական կարողությունների հանդեպ: Հայտարարության տեքստից կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ դրանց հեղինակները, կամ անտեղյակ են դատական համակարգի կառուցվածքից և ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակից, կամ էլ միտումնավոր փորձում են այն խեղաթյուրել:

Մասնավորապես, հարկ ենք համարում տեղեկացնել, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում, Եվրոպական չափանիշներին համահունչ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց եռաստիճան դատական համակարգ, որը կառուցված է ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հիման վրա, այսինքն` յուրաքանչյուր ատյան ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը: Առաջին ատյանի դատարանները բոլոր գործերը ըստ էության քննող դատարաններ են, վերաքննիչ դատարանները` վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանների կայացրած դատական ակտերի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգող դատարաններ են, իսկ Վճռաբեկ դատարանի համար ստեղծվեց որակական նոր կարգավիճակ` արդարադատություն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը պետք է ապահովի օրենքների միատեսակ կիրառությունը և դրանից բխող միասնական դատական պրակտիկան: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը իր գործունեությամբ պետք է նպաստի իրավունքի զարգացմանը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է առաջնորդվի վերոնշյալ առաքելության իրականացման նպատակներով և որևէ պարտավորություն չունի վարույթ ընդունելու տարեկան ներկայացվող տարբեր որակի և բովանդակության շուրջ 4.000 վճռաբեկ բողոք: Ի դեպ, այս անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կազմված է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահից, երկու մասնագիտացված պալատների նախագահներից և ընդամենը 14 դատավորներից:

Բացի այդ, եթե հայտարարությունը հեղինակած փաստաբաններին հայտնի լիներ դատական համակարգի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հանձնարարականների պահանջները այն մասին, որ երրորդ ատյանի դատարան պետք է ներկայացվեն այնպիսի բողոքներ, որոնք արժանի են քննարկման այն հիմքով, որ զարգացնում են իրավունքը և նպաստում են օրենքի միատեսակ կիրառմանը, ապա կարծում ենք, որ հայտարարությունում նման մերկապարանոց եզրահանգումներ տեղ չէին գտնի:

Ինչ վերաբերում է հայտարարությունը հեղինակած փաստաբանների` վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների բավարար պատճառաբանված չլինելու կարծիքին, ապա ներկայացնում ենք Եվրոպական դատարանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Ուշագրավ է, որ այն վերաբերում է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշման պատճառաբանությանը: Եվրոպական դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Դիմումատուն պնդում է, որ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունվարի 15-ի որոշումը բավարար պատճառաբանված չէ, Դատարանը, ինչպես նշել է նախկինում, հարգելով բողոքարկման իրավունքը, նշում է, որ այնտեղ, որտեղ գերագույն դատարանը մերժում է գործը քննության ընդունելը այն հիմնավորմամբ, որ նման գործերի ընդունելության համար իրավական հիմքեր չկան, շատ սահմանափակ հիմնավորումը կարող է բավարարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները (see Nerva and Others v. the United Kingdom (dec.), no. 42295/98, 11 July 2000; Sawoniuk v. the United Kingdom (dec.), no. 63716/00, ECHR 2001-VI; Glender v. Sweden (dec.), no. 28070/03, 6 September 2005; Stepenska v. Ukraine(dec.), no. 24079/02, 12 June 2006; Jaczkó v. Hungary, no. 40109/03, § 29, 18 July 2006; Marini v. Albania, no. 3738/02, § 106, ECHR 2007-XIV (extracts); Kukkonen v. Finland (no. 2), no. 47628/06, § 24, 13 January 2009; and Wnuk v. Poland (dec.), no. 38308/05, 1 September 2009), (see Burg and Others v. France (dec.), no. 34763/02, ECHR 2003-II; and Gorou v. Greece (no. 2) [GC], no. 12686/03, § 41, ECHR 2009-...), (see X. v. Germany, no. 8769/79, Commission decision of 16 July 1981, Decisions and Reports 25, p. 240, and Müller-Eberstein v. Germany, no. 29753/96, Commission decision 27 November 1996).

Եվրոպական դատարանը գտել է, որ այս սկզբունքները կիրառելի են սույն գործի կապակցությամբ: Մասնավորապես, դիմումատուի գործը քննվել է երկու դատական ատյաններում` լիազորությունների ամբողջ ծավալով, ներկայացնելով իրենց որոշումների մանրամասն պատճառաբանություն: Վճռաբեկ դատարանը, որտեղ վարույթը սահմանափակված է միայն իրավունքի վերաբերյալ հարցերով և որի դերը օրենքի միատեսակ կիրառության ապահովումն է և դրա զարգացումը, ունի ընդունելության նախնական ընթացակարգ, որը վերաբերում է նրան, թե արդյոք ներկայացված բողոքը բավարարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին: Անդրադարձ կատարելով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունվարի 15-ի որոշմանը, չի կարելի ասել, որ դրանում շարադրված պատճառաբանությունները հակասում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին (Բենիամին Ներսիսյանն ընդդեմ Հայաստանի, գործ թիվ 15371/07, 19.01.2010 թ)
Դեռ ավելին Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների որակի մասին է վկայում այն փաստը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում վկայակոչվում են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն այն գնահատմամբ, որ դրանք համապատասխանում են Եվրոպական կոնվենցիային անգամ այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը դեռևս դրան հակասում է ( Գասպար Պողոսյանն ընդդեմ Հայաստանի, գործ թիվ 44068/07, 20.12.2011 թ.):

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված «հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաև դատախազության արատավոր գործելակերպի» համար ՀՀ վճռաբեկ դատարանի պատասխանատվությանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելության վերաբերյալ վերը նշված մեկնաբանություններից հետո այդ հարցին կրկին անդրադառնալը գտնում ենք ոչ նպատակահարմար: Սակայն, ավելորդ չենք համարում ներկայացնել արդարացումների վերաբերյալ վերջին տարիների մի քանի վիճակագրական տվյալներ: Այսպես, 2009 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 25 անձ, 2010 թվականին` 56 անձ, իսկ 2011 թվականին` 77 անձ:

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ արված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ ակնարկին, ապա պետք է ցավով արձանագրել, որ չնայած մեր կողմից ձեռնարկվող ամենօրյա միջոցառումներին, որոնք նպատակ են հետապնդում բացառելու դատավորի առանձին շփումները փաստաբանների և դատավարության այլ մասնակիցների հետ, դեռևս չի վերացել դատական համակարգի շուրջ տարբեր տեսակի խարդախների ծավալած գործունեությունը: Այդ մասին են վկայում վերջին տարիների ընթացքում շուրջ երկու տասնյակ փաստաբանների կողմից իրականացված խարդախության դեպքերը: Օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով հաստատված է, որ փաստաբանները խաբեությամբ իրենց հաճախորդներից տարբեր չափերի գումարներ են ստացել իբր դատավորներին կաշառելու նպատակով (Տես, օրինակ` ԵԿԴ/0348/01/09, ԵԿԴ0166/01/09, ԵԿԴ0086/01/09, ԵԿԴ0232/01/11, ԵԱՔԴ/0124/01/11 դատավճիռները):

Բնականաբար նշված դեպքերը չէին կարող իրենց բացասական ազդեցությունը չունենալ դատական իշխանության հեղինակության վրա: Ընդհանրապես, բոլոր համակարգերում, այդ թվում` դատական համակարգում, առկա են դեռևս չլուծված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև անձինք, որոնց գործելաոճը վարկաբեկում է տվյալ համակարգը: Բոլորիս երազանքն է ունենալ լիարժեք անկախ և կոմպետենտ դատական համակարգ: Հարցը կայանում է նրանում, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ամենօրյա, լուռ, քայլ առ քայլ, սակայն հետևողական աշխատանք և ոչ թե ինքնագովեստի դրսևորումներ:

Ամփոփելով վերոգրյալը, կոչ ենք անում հայտարարությունը հեղինակած փաստաբաններին բավարարվել օրենքով սահմանված կարգով իրենց դատավարական կարգավիճակից բխող պահանջները քննարկելու և լուծելու օրինական գործընթացով, իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնելիս առաջնորդվել փաստաբանի առաքելությամբ և չփորձել մերկապարանոց հայտարարություններով և շինծու վարքագծով ճնշում գործադրել դատական իշխանության վրա»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}