Անաստաս Միկոյանի թոռան ընկերությունը պահանջում են սնանկ ճանաչել

17:31 15/06/2012 » Իրավունք

Անաստաս Միկոյանի թոռան ընկերությունը պահանջում են սնանկ ճանաչել

Մոսկվայի Արբիտրաժային դատարանը գրանցել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի հայտարարությունը, որորով պահանջվում էր սնանկ հայտարարել Անաստաս Միկոյանի թոռան` Իվան Միկոյանի «Սելտեխստրոյ» ընկերությունը:

«ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարության քննարկման օրը դեռևս չի որոշվել: Ավելի վաղ Արբիտրաժային դատարանը «Սելտեխստրոյ»-ից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օգտին բռնագանձել էր 22 մլն ռուբլի:

Վանինո նավահանգստի բաժնետոմսերի 73 տոկոսի աճուրդում «Սելտեխստրոյ» ընկերությունը հաղթել էր` առաջարկելով 10,8 մլրդ ռուբլի: Միկոյանի թոռան ընկերությունը ներդրել է 93,4 մլն ռուբլի, սակայն սահմանված ժամկետում ողջ գումարը չէր վճարել` պատճառաբանելով, թե նավահանգիստն այդքան չարժե: Ժամկետների խախտման համար Ռուսաստանի պետգույքի ծառայությունը դիմել էր Արբիտրաժային դատարան`Իվան Միկոյանի ընկերությունից 300 մլն ռուբլի բռնագանձելու հայցով:

Վանինո նավահանգիստը այս ամենի արդյունքում ձեռք է բերել «Մեչել» մետալուրգիական ընկերությունը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց