Ոչինչ չի կարող և չի կաշկանդելու ոստիկանությանը. հայտարարություն՝ «Հարսնաքար»-ի մասին

23:25 19/06/2012 » Իրավունք

Ոչինչ չի կարող և չի կաշկանդելու ոստիկանությանը. հայտարարություն՝ «Հարսնաքար»-ի մասին

Վերջին մի քանի օրերին մեծ աղմուկ հանած «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով վստահեցնում է մտահոգ քաղաքացիներին, որ ծանր արարքի հեղինակները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Ոստիկանության հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.

««Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հունիսի 19-ից շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Դեպքին մասնակից անձանց ամբողջ շրջանակը ճշտվում է, հանգամանքները` որոշակիացվում են, կատարվել ու կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ թվում և` ձերբակալություններ:

Իրավամբ հասարակական հնչողություն ստացած այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարում է, որ կարվի ամեն ինչ` քննությունն ամբողջական ու անաչառ անցկացնելու համար:

Բայց զարմանալի է, որ անհիմն կասկածամտություն արտահայտվեց այս միջադեպի բացահայտնան վերաբերյալ: Ոստիկանությունը հատկապես վերջին շրջանում օպերատիվ և իրավաչափ գործողությունների բազմաթիվ օրինակներ է տվել, ինչը շատ հստակ բանաձևել է ոստիկանության պետը` ոստիկանությունը գնում է ոչ թե անձերի, այլ երևույթների հետևից, և տվյալ դեպքում ոչինչ չի կարող և չի կաշկանդելու ոստիկանությանը:

Կատարվածով մտահոգ մեր համաքաղաքացիներին հավաստիացնում ենք. եթե կա երևույթը, այն հեղինակած անձը կամ անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Այս պարագայում անտեղի են նաև օրենքը շրջանցելու վերաբերյալ կասկածները: Ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար և` թափանցիկ:

Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջև բոլորի հավասարությունը, բացառվում է օրենքի անունից օրինականության ոտնահարման հնարավորությունը, ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը:
Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացվի հասարակությանը»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց