Փայտանյութով լի մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել

19:51 20/06/2012 » Իրավունք

Փայտանյութով լի մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել 1988 թ. ծնված Գերասիմ Կ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված 3,5 խմ փայտանյութով:
Ոսռիկանության հաղորդմամբ, Գերասիմ Կ.-ն չներկայացնելով համապատասխան փաստաթուղթ՝ հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է Վանաձոր քաղաքի բնակիչ Արմեն Բ.-ին:
Գերասիմ Կ.-ն՝ փայտանյութով բեռնված ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց