Պատահարի հետևանքով Մարկ Սաղաթելյանը և Գրիգոր Նազարյանը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր կեսգիշերն անց, ժամը 01.35-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում և հրդեհ է բռնկվել: Պատահարի հետևանքով տուժել են հայտնի շոումեն, նախկին «КВН»-ի առաջատարներից Մարկ Սաղաթելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանը:
ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ ահազանգն ստանալուն պես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի և «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1971 թ. ծնված Գրիգոր Նազարյանը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան