Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը նվազել են

16:47 07/07/2012 » Իրավունք

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը նվազել են

Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ նվազել են: Այս են փաստում Ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրած ոստիկանության ամփոփ տեղեկատվությունը:

Այսպես, այս տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում գրանցվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված 758 հանցագործություն, նախորդ տարվա հինգ ամիսների ընթացքում այդ թիվը 910 էր:

Նվազել են նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը: Նախորդ տարվա հինգ ամիսներին գրանցված 24 դեպքի փոխարեն այս տարի ոստիկանությունն արձանագրել է 17 դեպք:

Միաժամանակ ավելացել են պաշտոնեական լիազորություններ չարաշահման, ինչպես նաև կաշառակերության դեպքերը: Այս տարվա հունվար-մայիսի ընթացքում գրանցվել է պաշտոնեական լիազորություններ չարաշահման 26 դեպք, նախորդ տարվա 21-ի փոխարեն:

Ըստ աղբյուրի, հաշվետու ժամանակահատվածում կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության 22 դեպք է գրանցվել, նախորդ տարվա 15-ի փոխարեն:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց