«20 օրից ոչ շուտ». Մինչև ե՞րբ է Հայաստանում շարունակվելու անձնագրային ճգնաժամը
Հայաստանի անձնագրային և վիզաների ծառայության տարածքային բոլոր մասնաճյուղերում այս օրերին, երբ ամառային արձակուրդներն են ու մարդիկ շտապում են երկարացնել կամ ստանալ նոր անձնագրեր նաև երեխաների համար, մեծ հերթեր են գոյանում: Ավելին, հայաստանյան օրենսդրությամբ պահանջվող նորմը, թե նոր անձնագրերը տրամադրվում են 5-օրյա ժամկտում, չի կատարվում և այս օրերին անձնագրային բոլոր ծառայություններում 5 օրերի փոխարեն, ստիպում են սպասել 20 օր:
«Նոր անձնագիրը ստանալու համար պետք է գաք 20 օրից ոչ շուտ», -համապատասխան փաստաթղթերը վերցնելուց ու գրանցում կատարելուց հետո ասաց Նոր Նորքի անձնագրային ծառայության աշխատակցուհին: Իսկ հանրավո՞ր է ավելի շուտ լինի, մեր միամիտ հարցին, տիկինը պատասխանեց. «Ոչ, անձնագիր չկա»:
Փոխարենը նույն անձնագրային ծառայությունում հուլիսի 14-ին անձնագիր կար կարճ` 3-օրյա ժամկետում անձնագիր ստանալ ցանկացող այցելուների համար: Նշենք, որ երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի քաղաքացուն անձնագիր տալը կամ փոխանակելն արժե 10 հազար դրամ:
Անձնագրային ճգնաժամը Հայաստանում շարունակվում է արդեն մի քանի ամիս. Ոստիկանությունում խոստանում են լուծել խնդիրը, սակայն օրերն անցնում են ու խնդիրն այդպես էլ մնում է չլուծված:
Կարճ ժամկետում անձնագիր տրամադրելու վճարովի ծառայությունը ժամանակավորապես դադարեցված է
«Անձնագիր չկա». Արձակուրդներին ընդառաջ քաղաքացիները նույն խնդրի առջև են կանգնած
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա