Կարեն Արայանը դադարեցրել է հացադուլը

15:32 27/07/2012 » Իրավունք

Կարեն Արայանը դադարեցրել է հացադուլը

Պոռնոսկանդալի կենտրոնում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդը», որն արդեն 7 ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ, երեկվանից դադարեցրել է հացադուլը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունից: ՄԻՊ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները ևս մեկ անգամ այցելել են «Նուբարաշեն» քրակատարողական հիմնարկ, որի պետը իրենց տեղեկացրել է, որ Արայանը դադարեցրել է հացադուլը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Կարեն Արայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարել էր բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ: Արայանն այդպիսով` իր բողոքն է արտահայտում ապօրինի ազատազրկման և իր նկատմամբ առաջադրած անհիմն մեղադրանքի դեմ: Արայանը նաև Հայաստանի նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է ուղարկել բանտից: 

Անժելա Սարգսյանի «տղամարդը» կարել է բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ

«Մեր տան մեջ չկա համասեռամոլ, չկա պոռնիկ ու աղանադավոր». Անժելա Սարգսյանի «տղամարդու» մոր խոսքը (տեսանյութ)

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց