Ավետյանի իրավահաջորդի փաստաբանը դատախազությունից ակնկալիք չունի, բայց կբողոքարկի

17:30 10/08/2012 » Իրավունք

Ավետյանի իրավահաջորդի փաստաբանը դատախազությունից ակնկալիք չունի, բայց կբողոքարկի

«Հարսնաքարի» գործով Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը պատրաստվում են երկօրյա ժամկետում Գլխավոր դատախազություն բողոքարկել Ոստիկանության քննչական գխավոր վարչության որոշումը` գործի նյութերին ողջամիտ ժամկետ չտրամադրելու մասին:

Նշենք, որ փաստաբանները քննչական գլխավոր վարչությանը երկու միջնորդություն էին ներկայացրել. մեկը վերաբերել է գործի նյութերին ծանոթանալու ժամկետը երկարացնելուն, իսկ մյուսը վերաբերել է խիստ հաշվառման փաստաթղթերը չհաշվառելուն, չհամարակալելուն: «Երբ վերցրել էինք նյութերը, դրանց մի մասը համարակալված չէին»,- հստակեցրեց Եգորյանը` նկատելով, որ այս միջնորդությանը քննչական մարմինը դեռևս չի պատասխանել:

Ոստիկանության գործողությունները Եգորյանը գնահատում է որպես «որպես դիտավորյալ ակցիա, կանխամտածված գործողությունների շղթա», որը նրա խոսքերով, սկսվել է դեռ հուլիսի 11-ից, երբ դիմում էին ներակայցրել Գառնիկ Ավետյանին Վահե Ավետյանի իրավահաջորդ ճանաչելու մասին:

Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունի փաստաբանը դատախազությունից հարցին, Եգորյանը պատասխանեց. «Կարծում ենք, որ այդպես կշարունակվի: Դատախազությունը հո անմասն չէ՞ այս ամեն ինչից, վերջ ի վերջո այն կոչված է վերահսկելու կարգը և ի՞նչ է` ձեզ թվում է, թե դատախազությունը տեղյակ չէ՞` ինչ է կատարվում: Իհարկե տեղյակ է»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց