Վրաստանում բանտարկյալների խոշտանգումների մասին տեսանյութերը աղմկահարույց սկանդալի տեղիք են տվել (տեսանյութ)
Վրաստանի պատիժների կրման հարցերով նախարար Խաթունա Կալմախելիձեն հրաժարական է ներկայացրել Թբիլիսիի կալանավայրում բանտարկյալների խոշտանգումների վերաբերյալ սկանդալային տեսանյութերի հրապարակումից հետո: Այս մասին գրում «newsgeorgia.ru» կայքը:
«Ես այդ որոշումը կայացրել եմ, քանի որ հասարակության առջև իմ պատասխանատվությունն եմ զգում այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել բանտերում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:
Նախօրեին երեկոյան Վրաստանի երկու ընդդիմադիր հեռուստաընկերություններ՝ «Մաեստրո» և «TV9» ալիքները, ցուցադրել են տեսանյութեր, որտեղ նկարահանված են Թբիլիսիի բանտում բանտարկյալների նկատմամբ աննախադեպ դաժանությամբ իրականացված բռնաբարությունների, ծեծերի ու խոշտանգումների կադրեր, որոնք հետագայում զետեղվել են Վրաստանի ՆԳՆ պաշտոնական կայքէջում, գրությամբ, թե նախարարության վերահսկողության տակ են գտնվում այլ տեսնայութեր ևս, որոնք հրապարակման ենթակա չեն:
Միջադեպից հետո Վրաստանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են իրականցվել՝ նախարարի և ոլորտի բոլոր պատասխանատուների հրաժարականի պահանջով: Հաղորդագրության համաձայն, բողոքի ցույցերը շարունակվելու են այսօր:
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին ցույցերի կապակցությամբ հատուկ հայտարարություն է տարածել գիշերը, որում նշել է, թե «ցնցված է տեղի ունեցածի կապակցությամբ»: «Նրանք ովքեր կանգնած են այդ խոշտանգումների հետևում երկար տարիներ կանցկացնեն բանտում», - ասել է Սաակաշվիլին:
Ավելի ուշ, վրացական լրատվամիջոցները հայտնել են, թե տեսանյութերը նկարահանած կալանավայրի նախկին աշխատակից Դաթա Ակոբիան ձերբակալվել է հայ-վրացական սահմանին: Բացի այդ, ձերբակալվել են կալանավայրի տասնյակ աշխատակիցներ, ոմանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները