Վ. Վարդանյան. Դեռ չեն կանչել հարցաքննության
Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը հերքեց տեղեկությունները, թե իրեն հարցաքննության են կանչել:
«Դեռ չեն կանչել»,-ասաց նախկին նախարարը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց Վ. Վարդանյանը Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների գործով հարցաքննության է կանչվել:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Նախորդող հրապարակում`
Նախկին նախարարը հարցաքննությա՞ն է կանչվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան