Խանջյան 20 հասցեում փլուզման փաստի առթիվ հարուցվել է քրգործ (տեսանյութ)
Խանջյան 20 հասցեում տեղի ունեցած փլուզման փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 157 հոդվածի հատկանիշներով` «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը»: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Փլուզման հետևանքով տուժել էր 11 մարդ, որից ինը տեղափոխվել էին Սուբր Գրիգոր Լուսավորիչ: Այս պահի դրությամբ նրանցից մեկի վիճակը ծանր է:
Քաղաքապետարանից հայտնեցին, որ 2009-ին շինարարություն իրականացնելու համար շինթույլտվության որոշում է տրամադրվել երկու ընկերությունների` «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ին և «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ին: Սակայն այս պահին ընկերությունները շինարարական աշխատանքների իրականացման թույլտվություն չեն ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են