«Փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանին պատրաստում են վիրահատության
Հայտնի «փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանն այժմ գտնվում է Փանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնում և պատրաստվում է վիրահատության: «Իմ մոտ ստամոքսի խոց կա, բժիշկները հիմա դեղերով-բանով բուժում են սկսել ու նախապատրաստում են վիրահատության: Դեռ չգիտեմ երբ կվիրահատեն, բայց հիմա ես բուժում եմ անցնում: Շատ լավ են նայում, շնորհակալ եմ բոլորիցդ, որ հետաքրքրվում եք», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերոբ Բոզոյանը:
Ինչպես ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, Բոզոյանի փաստաբան Կարեն Մանուչարյանը բողոքարկել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով, Սերոբ Բոզոյանը ճանաչվել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: Իսկ կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից զրկվել էր 2 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում