Իրավունք 11:50 16/12/2012

«Մատաղիսի գործ»-ով մեղադրողների փաստարկները չեն դիմանում քննադատության, տղաներին պետք է արդարացնել. Պաշտպանական ճառ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 18-ին հրապարակվելու է աղմկահարույց «Մատաղիսի գործ»-ով վճիռը: Հիշեցնենք` գործի շրջանակներում մեղադրվում են երեք նախկին զինծառայողներ`Մուսա սերոբյանը, արայիկ Զալյանը և Ռազմիկ Սարգսյանը: Նախորդ նիստում տղաների պաշտպան Հայկ ալումյանը հանդես է եկել պաշտպանական ճառով, որը ներկայցանում ենք Ձեր ուշադրությանը.

«Հարգելի Դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ.

Այս ճառն ինձ համար տարբերվում է իմ փաստաբանական պրակտիկայում նախկինում ներկայացված մյուս բոլոր ճառերից նրանով, որ այս իմ ճառով ես, առաջին հերթին, դիմում եմ տուժողներին, և նոր միայն` Դատարանին ու դատավարության մյուս մասնակիցներին:

Մի հայտնի իրավաբան ժամանակին ասել է, որ ամենալավ ճառը դա այն ճառն է, երբ պաշտպանը կարող է սահմանափակվել, միայն ասելով` «հարգելի դատարան, դատաքննության ժամանակ Դուք ամեն ինչ տեսաք ու լսեցիք, ես ոչինչ չունեմ ավելացնելու»:
Այս դատաքննությունն ընթացավ այնպես, որ իրոք, ես կարող էի իմ ճառում միայն ասել` «բոլորդ տեսաք, լսեցիք ու համոզվեցիք, ամեն ինչ բոլորիդ համար արդեն պարզ է ու ես ոչինչ չունեմ ավելացնելու»:

Ես, հավանաբար, սահմանափակվեի հենց այսքանով, եթե տուժող Ռոման Եղիազարյանի հարազատները ներկա գտնված լինեին բոլոր դատական նիստերին: Այդ դեպքում ես համոզված կլինեի, որ նրանց եզրահանգումները չեն կարող տարբերվել Հովսեփ Մկրտումյանի ծնողների եզրահանգումներից: Ակնհայտ է, որ տուժողներին, ի տարբերություն շատերի, այս գործով հետաքրքրում է միմիայն ճշմարտությունը. ի տարբերություն դատախազության, նրանք մտահոգված չեն գերատեսչական շահերով ու գործը խեղաթյուրած քննիչների հետագա ճակատագրով, ի տարբերություն դատարանների, նրանք մտահոգված չեն նրանով, թե որքան վնասներ կկրի պետական բյուջեն, երբ ապացուցվի, որ ամբաստանյալների տարիներ տևած կալանավորումը եղել է անօրինական:
Ուստի, ի դեմս տուժողների, ես տեսնում եմ մի լսարան, որն` առավել քան մյուսները շահագրգռված կլինի` այս ճառում ներկայացված փաստարկները լսելու և օբյեկտիվ գնահատելու համար:

Հարգելի տուժողներ, հարգելի Դատարան, հարգելի մասնակիցներ: Տուժողի վրա առավել մեծ ազդեցություն է ունեցել այն փաստը, որ Ռազմիկ Սարգսյանը տվել է «խոստովանական» ցուցմունքներ ու միաժամանակ նույնը պնդել դեպքի վայրում` քննչական փորձարարության ժամանակ: Նշեմ, որ այս ՙխոստովանական՚ ցուցմունքը բոլորի մոտ է հարցեր առաջացրել, իսկ մեղադրողները իրենց ճառի մեծ մասը հիմնել են այդ խոստովանության վրա: Տուժող Եղիազարյանի իրավահաջորդը, մասնավորապես, որ Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքը նրա ու մյուս ամբաստանյալների մեղավորության անհերքելի ապացույց է: Տուժողի իրավահաջորդը չի կարող հավատալ, որ անմեղ մարդը կարող է սպանության մեջ խոստովանել` նույնիսկ եթե նրա նկատմամբ բռնություններ են գործադրվել:

Այս կապակցությամբ տուժող Եղիազարյանի իրավահաջորդին, ինչպես և Դատարանին, մեղադրողներին ու մյուս մասնակիցներին հիշեցնեմ, որ այս գործով մենք ունեցել ենք ևս մեկ ՙխոստովանական՚ ցուցմունք: Արման Գրիգորյանը, ով ներկայումս սույն գործով անցնում է որպես վկա, ժամանակից նույնպես խոստովանել է այս սպանությունները մասնակցելու մեջ: Ընդ որում, որպես սպանության համակատարողներ, նա մատնանշել է բոլորովին այլ անձանց և սպանության բոլորովին այլ պարագաներ ու հանգամանքներ:

Այսպիսով, եթե Ռազմիկ Սարգսյանի ՙխոստովանությունը՚ ճիշտ է, ուրեմն` սուտ է Արման Գրիգորյանի ՙխոստովանությունը՚: Իսկ եթե ճիշտ է Արման Գրիգորյանի ՙխոստովանությունը՚, ուրեմն` իրականությանը չի համապատասխանում Ռազմիկ Սարգսյանի խոստովանությունը:

Ես կուզեի, որ բոլորի համար պարզ լիներ մի բան` եթե որևէ մեկը (հատկապես` զինծառայողը և հատկապես ռազմական ոստիկանությունում պահվելուց հետո) խոստովանել է, որ ինքը կատարել է այս սպանությունները, դա դեռ երաշխիք չէ, որ նա իրոք դա արել է: Այն, որ մենք այս գործով ունենք երկու անձանց բոլորովին իրարից տարբերվող ու իրար բացառող ՙխոստովանություններ՚, խոսում է այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից կիրառված են եղել այնպիսի մեթոդներ, որոնք հանգեցրել են իրականությանը չհամապատասխանող ՙխոստովանությունների՚ (անկախ նրանից, թե ում խոստովանությունն է սուտ` Ռազմիկինը, Արմանինը, թե` երկուսինն էլ): Ավելի հստակ այդ մեթոդների (դաժանագույն, խոշտանգման մակարդակի հասնող ծեծերի, սպառնալիքների ու վիրավորանքների) մասին իրենց ցուցմունքներում նշել են ամբաստանյալները: Ավելին, այն մասին, որ նախաքննության ընթացքում տեղի են ունեցել անօրինական ձերբակալություններ և բռնություններ, դատաքննության ընթացքում տրված իրենց ցուցմունքներում նշել են գործով վկաներ Սամվել Ենգիբարյանը, Արմեն Միկինյանը, Սերյոժա Սահակյանը, Էդիկ Հարությունյանը, Մարիետա Հարությունյանը: Պարզվեց, որ ապօրինի ձերբակալում է կիրառվել նույնիսկ Էդիկ Հարությունյանի անչափահաս դստեր նկատմամբ: Իսկ նշված վկաների կողմից նկարագրված` իրենց նկատմամբ բռնությունները համընկնում են ամբաստանյալների նկարագրած բռնությունների հետ:

Ասվածից հետևում է, որ այս գործով արված ՙխոստովանությունը՚ ինքն իրենով չի կարող վկայել ՙխոստովանող՚ անձի մեղավորության մասին: Անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք այդ ՙխոստովանական՚ ցուցմունքները թույլատրելի են որպես ապացույց, այդ ՙխոստովանությունները՚ որքանո՞վ են համապատասխանում գործի մյուս ապացույցներին, չկա՞ն արդյոք այդ «խոստովանությունները» հերքող ապացույցներ:

Մեղադրողները վերլուծել են Ռազմիկ Սարգսյանի ՙխոստովանական՚ ցուցմունքները միայն մեկ տեսանկյունից` այլ ապացույցներով հաստատված լինելու առումով: Որպես այդ ՙխոստովանությունը՚ հաստատող ապացույց, մեղադրողները հիշատակել են այն հանգամանքը, որ այդ ցուցմունքներում ճիշտ են նշված հանգուցյալների հասակները, զինվորական գոտու և գլխարկի հանգամանքը, Ռոման Եղիազարյանի վզին ձողով հարվածելը, զինվորների` արդեն մահացած վիճակում ջրի մեջ հայտնվելու հանգամանքը: Նաև վկայակոչվել է այն հանգամանքը, որ դեպքի հաջորդ օրը ջրանցքի մոտ տեսել են երկու ոտքերի սղալու հետքեր, իսկ Ռազմիկ Սարգսյանն իր ցուցմունքում նույնպես նշել է, որ դիակներից մեկը ջրանցք գցելուց առաջ դրել են գետնին և քարշ տվել:

Մեղադրողների նման փաստարկները չեն դիմանում քննադատության: Ինչպես դատաքննության ընթացքում նշեց Ռազմիկ Սարգսյանը, իր ցուցմունքները վերցված են եղել բռնությունների ազդեցության ներքո, քննիչի թելադրանքի տակ: Հետևապես, այդ ցուցմունքներում կարող էին տեղ գտնել ցանկացած տեղեկություններ, որոնք այդ պահին հայտնի էին քննիչին և կարող էին թելադրվել Ռազմիկ Սարգսյանին: Ընդ որում, ինչպես հայտնի է ՌՈ և զինվորական դատախազության գործերի հետ առնչված իրավաբաններին, այն դեպքերում, երբ ցուցմունքներ կորզելու համար կիրառված են լինում բռնություններ, այդպիսի ուղղորդումը կարող է լինել ինչպես ուղղակի (երբ բոլոր փաստերն ու ամբողջ ցուցմունքը պարզապես թելադրվում է), այնպես էլ անուղղակի (երբ ցուցմունք տալուց առաջ անձի ներկայությամբ քննիչներն իրար պատմում են դեպքի մանրամասները, հետո նոր հարկադրում ցուցմունք տալ):

Ռազմիկ Սարգսյանի ՙխոստովանական՚ ցուցմունքների ճշմարտացիությունը հաստատելու համար, մեղադրողները վկայակոչել են Ղևոնդ Եգորյանի և Մնացական Ավագյանի ցուցմունքները: Ըստ այս վկաների, Ռազմիկը իրենց ներկայությամբ ընդունել է, որ սպանությունը կատարել է ինքը` մյուս ամբաստանյալների հետ միասին:

Մեղադրողները հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ Ղևոնդ Եգորյանը հենց այն անձնավորություններից մեկն էր, ով մեղադրվում էր Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանությունը կատարելու մեջ և քրեական պատասխանատվությունից ազատվեց միայն այն բանի շնորհիվ, որ նախաքննական մարմինը, փոխելով վարկածը, մեղադրանք առաջադրելով Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին:

Ինչ վերաբերվում է Մնացական Ավագյանի ցուցմունքին, ապա այդ կապակցությամբ Ռազմիկ Սարգսյանը նշեց, որ այդ օրը իրեն տարել էին ՙնկարահանման՚, ծեծված, ջարդված բերել էին դատախազության ՀԱԿ, քննիչ Արմեն Հարությունյանը հանձնարարեց, որ իրեն ոչ ոք մոտիկ չգա, որից հետո ինքը տեսել է Մնացական Ավագյանին` բոլորի (նկատի ունի` ոստիկանների ու քննիչների) հետ միասին կանգնած, մտերիմ խոսելիս, որից հետո Ավագյանը մտել է իր մոտ` ՀԱԿ և հարցեր տվել, իսկ ինքը պատասխանել է, որ այո, իրենք են սպանել, մտածելով, որ Ավագյանը նրանց մարդն է, նրանց կողմից է ուղարկված: Նմանօրինակ իրավիճակ է հանդիպել Միշա Հարությունյանի գործով, երբ Եվրոպական Դատարանում ՀՀ Կառավարությունը հղում էր կատարում այն փաստի վրա, որ խոշտանգումների ազդեցության տակ ցուցմունքներ տված վկաները հետագայում` առանց խոշտանգողների ներկայության պնդել էին իրենց այդ ցուցմունքները: Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված իր վճռի 65-րդ կետում Եվրոպական դատարանն արդարացիորեն նշել է` ՙկային բավարար ապացույցներ առ այն, որ վկաներ Տ-ն և Ա-ն ենթարկվել են հետագայում խոշտանգումների ենթարկվելու և իրենցից վրեժ լուծելու վերաբերյալ շարունակական սպառնալիքների 1999թ. ընթացքում և 2000թ. սկզբին: Ավելին, այն փաստը, որ նրանք դեռևս զինվորական ծառայության մեջ էին, անկասկած կարող էր իրենց ավելի վախեցնել և ազդեցություն ունենալ ցուցմունքների վրա՚: Նման իրավիճակում էր գտնվում նաև Ռազմիկ Սարգսյանը, որի համար այդ պահին որևէ տարբերություն չկար Մնացական Ավագյանի, ոստիկանության աշխատակիցների և քննիչների միջև:

Ընդ որում, մեղադրողները շրջանցեցին այս վկայի ցուցմունքի հետ կապված ևս մեկ կարևոր փաստ` դատաքննության ժամանակ տրված իր ցուցմունքում այս վկան հայտնեց, որ այնուամենայնիվ, իրեն արժանահավատ չթվաց, որ սպանությունը կատարվել է Ռազմիկ Սարգսյանի կողմից: Այն հարցին, թե ինչու± դա Ձեզ հավատ չներշնչեց, վկան պատասխանեց հետևյալը. ՙՔանի որ էդ տեսակ գազանաբար սպանությունը զինվորների կողմից իրականացված լինելու հանգամանքը ինձ հավատ չէր ներշնչում: Բացառվում էր, որ զինվորը զինվորին էդ տեսակ դաժանաբար սպաներ: Առնվազն ինչքա±ն հարբած պիտի լինեին մարդիկ, որ էդքան դաժանաբար սպանեին: Քանի որ նախադեպեր էլ կային, ապացույցներ էլ, թե ոնց են մարդկանց ծեծել, ես դատախազությունում էլ ասել եմ, որ էդ քաղաքացիական մարդիկ են արել: Իմ օպերատիվնիկի մտածելով էդպես էր՚:

Ահա թե ինչն է պատճառը, որ մեղադրողները իրենց ճառում հղում են կատարում այս վկայի 09.03.2005 թվականի, այլ ոչ թե սույն դատաքննության ժամանակ տված ցուցմունքի վրա:

Ամբաստանյալները պնդում են, որ Ռազմիկ Սարգսյանի ծնողների ուղարկած սնունդը իրենք ստացել ու ջրաչափի շինությունում կերել են ոչ թե դեպքի օրը` 24.12.2003 թվականին, այլ` 23.12 2003 թվականին: Հերքելու համար այս փաստը, մեղադրողներն իրենց ճառում նշել են, որ Էդիկ Հարությունյանի ԳԱԶ-24 մակնիշի սպիտակ ավտոմեքենան զորամասի ուղղությամբ է գնացել հենց դեկտեմբերի 24-ին, մինչդեռ ամբաստանյալներն ընդունում են, որ տեսել են այդպիսի մեքենա: Նույն նպատակով մեղադրողները հղում են կատարել Արման Թադևոսյանի նախաքննական ցուցմունքին այն մասին, որ դեպքի օրը` 24.12.2003 թվականին, զորամասի պատի վրայով զորամաս են մտել երեք զինծառայող, որոնցից մեկի բուշլատի տակ ինչ-որ բան էր թաքցված: Ինչպես նաև` վկայակոչվել է դատաքննության ընթացքում չհարցաքննված վկա Տիգրան Եփրեմյանի նախկինում տրված ցուցմունքներն այն մասին, որ իր հետ կապի մեքենայում ծառայող Մուսա Սերոբյանը Ռազմիկ Սարգսյանի ՙվեշը՚ վերացնելու համար գնացել է դեկտեմբերի 24-ին:

Ինչ վերաբերվում է Արման Թադևոսյանի ցուցմունքին, ապա պարզ չէ, թե այդ ի±նչ երեք հոգի է նա տեսել դեկտեմբերի 24-ին: Հիշեցնենք, որ այս վկան հայտնեց, որ ամբաստանյալներին ճանաչում է դատավարությունից:

Իսկ ինչ վերաբերվում է Տիգրան Եփրեմյանին, ապա նրա ցուցմունքը ամբողջությամբ համապատասխանում է ամբաստանյալների ցուցմունքներին, բացառությամբ նրա, որ ցուցմունքում ներկայացված իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե դեկտեմբերի 24-ին, ինչպես որ նշում է տվյալ վկան, այլ` 23-ին: Վկան առաջին անգամ հարցաքննվել է 2004 թվականի ապրիլի 29-ին, այսինքն` իր կողմից նկարագրվող իրադարձություններից ավելի քան 4 ամիս անց: Ուստի չափազանց մեծ է հավանականությունը, որ նա պարզապես 1 օրով շփոթել է իր ցուցմունքում նկարագրված իրադարձությունների ամսաթիվը: Ճիշտ է, վկան նշում է, որ այդ օրը ինքը հիշում է, քանի որ այդ ժամանակ իր արձակուրդից վերադառնալու օրվանից անցել էր մեկ շաբաթ, սակայն այդ հաշվարկը նույնպես կարող է խաբուսիկ լինել: Չորս ամիս անց վկան կարող է շփոթել` նշված օրը իր արձակուրդից գալուց անցել էր վեց, թե յոթ օր: Նույն հաջողությամբ, այս վկան իր ցուցմունքում պնդել է, որ ՙվեշի՚ հետևից գնալուց հետո Մուսա Սերոբյանը վերադարձել է մեկ ժամից: Այնինչ այդ մեկ ժամը վկան նույնպես շփոթում է` քրեական գործի տվյալները անհերքելիորեն վկայում են, որ այդքան ժամանակում հնարավոր չէր գնալ ԿՍ-ներ, վերցնել Ռազմիկ Սարգսյանի ծանրոցը, վերադառնալ, ջրաչափի շինությունում ուտել և վերադառնալ զորամաս: Վկան պարզապես շփոթում է, ինչը այդքան ժամանակ անցնելու պարագաներում բնական է:

Հավասարապես, վկան շփոթում է նաև իր նկարագրած իրադարձության օրը` դեկտեմբերի 23-ի փոխարեն մատնանշելով 24-ը:
Մինչդեռ գործով հարցաքննված վկա Կարապետ Կարապետյանը միանշանակ պնդեց, որ Ռազմիկ Սարգսյանը իրենց հյուրասիրել է իր ստացած ուտելիքը հենց դեկտեմբերի 23-ին: Այդ օրը վկայի համար հատկապես հիշարժան է եղել մի շարք պատճառներով` հենց այդ օրը իր համածառայակիցները եկել էին արձակուրդից, այդ կապակցությամբ նրանց բերած ուտելիքներն են կերել և Ռազմիկը իր հերթին իր ստացած ուտելիքն է հյուրասիրել իսկ Մուսան սուրճ է բերել: Վկան նույնիսկ մանրամասներով հիշեց, թե ով ինչ ուտելիք էր այդ օրը բերել և ասաց, որ դա միակ դեպքն է եղել, երբ Ռազմիկը ծանրոց է ստացել ու իրենց հյուրասիրել: Նշեց նաև, որ օրը հիշարժան էր նրանով, որ հիվանդանոցից տեղափոխել էին զորանոց: Մյուս օրը իրենց տարել են դիրքեր:

Իսկ ինչ վերաբերվում է մեղադրողների ճառում վկայակոչված` գործով վկա Սերյոժա Սահակյանի ցուցմունքին, ապա այս ցուցմունքը ոչ թե մեղադրական, այլ պաշտպանական կողմի ապացույց է: Այսպես, մեղադրողները նշում են, որ այս վկան ցուցմունք է տվել այն մասին, որ դեկտեմբերի 24-ին ժամը 20:30-ին Մատաղիս գյուղից զորամասի մոտով անցնելիս, Զոյայի խանութի կողմից գոռգոռոցներ է լսել և տեսել է ԳԱԶ-24 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա: Էդիկ Հարությունյանի խանութի մոտ հանդիպել է նրա կնոջն ու աղջկան, որոնք ասել են, որ գոռոցի, կռվի, ծեծի, օգնություն կանչելու ձայներ են լսել: Այսպիսով, Զոյայի խանութի կողմից ձայներ լսելու փաստը ոչ թե հաստատում, այլ` հերքում է մեղադրանքը, վկայում այն մասին, որ ճիշտ էին Էդիկ Հարությունյանի ու նրա ընտանիքի անդամների այն ցուցմունքները, որ ձայները լսվել են զորամասի կողմից: Այս ցուցմունքով ևս մեկ անգամ հերքվում է ներկայումս քննարկվող վարկածը և հաստատվում են ոչ թե Ռազմիկ Սարգսյանի, այլ` Արման Գրիգորյանի ՙխոստովանական՚ ցուցմունքում նշված փաստերը:

Ինչպես հայտնի է, ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2006 թ-ի որոշմամբ գործն ուղարկված էր նոր նախաքննության: Վճռաբեկ դատարանը գտել էր, որ` այդ պահին առկա ապացույցները բավարար չեն` ամբաստանյալներ Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի և Ա.Զալյանի մեղավորության մասին հետևություն անելու համար:

Տրամաբանությունը հուշում է, որ` նույն մեղադրական ապացույցների պարագաներում, ամբաստանյալների նկատմամբ չի կարող մեղադրական դատավճիռ կայացվել: Մինչդեռ, ինչպես տեսանք մեղադրողների ճառից, նրանց կողմից վկայակոչված բոլոր ապացույցները արդեն իսկ գոյություն ունեին: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն`

1. ՙ... Նոր նախաքննությամբ անհրաժեշտ է ստուգել Վահան Մկրտչյանի ցուցմունքներում նշված փաստարկները, հետազոտել մատյանների զննում կատարելու վերաբերյալ 2004 թվականի հունիսի 20-ի արձանագրությունը, հարցաքննել այնտեղ նշված զինծառայողներին, Վահան Մկրտչյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն և ձեռք բերված տվյալների հիման վրա հանգել համապատասխան հետևությունների ...՚:  (տես` Վճռաբեկ դատարանի որոշման 14-րդ էջը)
 

Փաստորեն, Վճռաբեկ դատարանը համարել է, որ իր տրամադրության տակ գտնված գործի նյութերով չի հիմնավորվում նախաքննական մարմնի այն վարկածը, որ ծանրոցը Ռ.Սարգսյանին է հանձնվել 24.12.2003 թ-ին:

Վճռաբեկ դատարանի որոշումից հետո մեղադրանքի կողմը այս հարցի վերաբերյալ կատարվել է ընդամենը երկու գործողություն` հարցաքննվել է Վահան Մկրտչյանը, որը շարունակել է պնդել, որ ծանրոցը Ռ.Սարգսյանին է հանձնել հենց 23.12.2003 թ-ին և նշանակել է դատահոգեբուժական փորձաքննություն, որով հաստատվել է, որ Վահան Խաչատուրի Մկրտչյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, ներկայումս նրա մոտ հիշողության խանգարումներ չեն հայտնաբերվում և նա կարող է ճիշտ ընկալել, ըմբռնել, վերարտադրել ու ճիշտ ցուցմունքներ տալ ինչպես հիշողության կորստին նախորդող ժամանակահատվածի, այնպես էլ հետագա դեպքերի ու իրադարձությունների վերաբերյալ (23/142):

Այնուամենայնիվ, այժմ մեղադրողները, հիմնվելով այն նույն ապացույցների վրա, որոնք արդեն իսկ գոյություն են ունեցել Վճռաբեկ դատարանի որոշումը կայացնելու պահին, պնդում է, որ ծանրոցը ստացվել է դեկտեմբերի 24-ին, այլ ոչ թե 23-ին:

Նոր նախաքննության ընթացքում նաև բացահայտ կերպով խախտվել են Վճռաբեկ դատարանի որոշման այս կետի մյուս պահանջը` չէր կատարվել 2004 թ-ի հունիսի 20-ի արձանագրությունում նշված անձանց հարցաքննությունը, միջոցներ չէին ձեռնարկվել Վահան Մկրտչյանի ցուցմունքները ստուգելու համար: Այդ բացը մեղադրանքի կողմը փորձեց լրացնել այս դատավարության ընթացքում, սակայն մեղադրանքը հիմնավորող որևէ նոր ապացույց ձեռք չբերվեց:

2. ՙԱնհրաժեշտ է կատարել քննչական փորձարարություն՚: (տես` Վճռաբեկ դատարանի որոշման 18-րդ էջը) Փորձարարությունը քննիչի կողմից կատարվել է 13.06.2007 թ-ին: Ինչպես նշեցին մեղադրողներն իրենց ճառում` ՙՔննչական փորձարարությամբ հաստատվել է, որ Մատաղիս գյուղում տեղակայված, Էդիկ Հարությունյանին պատկանող խանութ-կրպակում գտնվելու պայմաններում ջրաչափի կիսաքանդ շինությունից ձայնի միջին, ապա ամբողջ ուժով բղավոցները ամբողջությամբ լսելի և ընկալելի են: Զոյայի կրպակի մոտից հնչած միջին, ապա ամբողջ ուժով բղավոցները չեն լսվել: Զորամասի զուգարանի մոտից միջին ուժով բղավոցը չի լսվել, ամբողջ ուժով բղավոցը լսվել է շատ ցածր, 1 մասնակցի և 1 ընթերակայի ձայն չեն լսել, մյուս մասնակիցն ու ընթերական բղաված 3 բառերից լսել են միայն 2-ը՚:

Սակայն, քննիչի կողմից քննչական փորձարարության կատարման կարգը և դրա արդյունքում կազմված արձանագրությունը մի շարք էական թերություններ են պարունակում: Մասնավորապես, քննչական գործողությունը կատարված է ժամը 16:05-ից մինչև 16:40-ը, մինչդեռ գործով անցնում է, որ ձայները վկաների կողմից լսվել են գիշերային ժամին: Հանրաճանաչ է, որ գիշերային ժամերին ձայները լսվում են ավելի պարզ, քան` ցերեկային ժամերին: Քննիչի կողմից չի պարզվել այն հանգամանքը, թե որքանով կարող է տարբերվել ձայնի լսելիությունը ցերեկվա և գիշերվա ժամերին: Նաև չի պարզվել, թե ինչ կերպ է փոխվում լսելիությունը` կապված տարվա եղանակից: Այս հարցը նույնպես ենթակա էր պարզման, քանի որ դեպքը տեղի է ունեցել ձմռանը, իսկ քննչական փորձարարությունը կատարվել է ամռանը` 13.06.2007 թ-ին:

Բացի այդ, փորձարարությանը մասնակցել է երկու ընթերակա:
Սակայն քննչական գործողության արձանագրությունից երևում է, որ ընթերակաները գտնվել են այնտեղ, որտեղ կանգնած են եղել գործով վկաները, որոնք պետք է լսեին փորձնական բղավոցների ձայները: Քանի որ ընթերակաները չեն գտնվել բղավոցները արձակողի կողքը բղավելու ժամանակ, որևէ հիմք չկա համոզված լինելու, որ այդ բղավոցները իրականում եղել են բավարար ուժգնությամբ: Վերը նշված պայմաններում, կատարված քննչական փորձարարությունը որևէ ապացուցողական արժեք տվյալ գործի համար չի կարող ունենալ: Դրա կատարումը կրել է ձևական բնույթ` ընդամենը վճռաբեկ դատարանի որոշումը կատարելու տպավորություն ստեղծելու համար:

Նկատի ունենալով, որ հարցը չափազանց կարևոր էր գործի համար, պաշտպանը, ամբաստանյալ Արայիկ Զալյանը և տուժող Հովսեփ Մկրտումյանի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը այցելել են նշված վայր, կատարել բոլոր այն գործողությունները, որոնք պետք է կատարվեին քննիչի կողմից քննչական փորձարարության ժամանակ ու տեսաձայնագրառել են այդ գործողությունները: Տեսաերիզը ներկայացվել է դատարան, հետազոտվել դատաքննության ընթացքում և, դատարանի որոշմամբ, ճանաչվել ապացույց:
Տեսաերիզի վերարտադրությունը ակնհայտորեն ցույց տվել, որ նախ` եթե դեպքը տեղի ունենար ջրաչափի շինության մոտ, ապա բացառված էր, որպեսզի Էդիկ Հարությունյանը, նրա կինը և դուստրերը այն չտեսնեին կամ շփոթեին զորամասի կողմից եկող ձայների հետ: Երկրորդը` ամենայն հստակությամբ պարզվեց, որ զորամասի ուղղությունից եկող ձայները ոչ մի պարագաներում հնարավոր չէ շփոթել ջրաչափի շինության կողմից եկող ձայների հետ:

Ավելին, հաշվի առնելով, որ գործով պարզված է, որ վկա Մարետա Աղաջանյանը, քննարկվող իրադարձությունների ընթացքում որոշ ժամանակ գտնվել է կամրջի վրա, էական էր, թե կարո±ղ էր արդյոք նրա համար տեսանելի չլինել ջրաչափի շինության մոտակայքում տեղի ունեցող գործողությունները և կամ` հնարավոր էր արդյոք չհասկանալ, որ իրադարձությունները տեղի են ունենում այդ շինությունում կամ դրա մոտակայքում, այլ ոչ թե զորամասի պատի հարևանությամբ: Տեսաձայնագրության վերարտադրությունը պարզորոշ ցույց տվեց, որ եթե իրադարձությունները տեղի ունենային այնտեղ ու այնպես, ինչպես դա նկարագրում է մեղադրանքի կողմը, ապա բացառված է, որպեսզի Էդիկ Հարությունյանը և նրա ընտանիքի անդամները դրանք շփոթած լինեին զորամասի կողմից կատարվող իրադարձությունների հետ: Ավելին, ինչպես արդեն ասվեց վերևում, գործով վկա Սերյոժա Սահակյանը նույնպես կռվի ձայները լսել է Զոյայի խանութի կողմից:

3. ՙՆոր նախաքննությամբ անհրաժեշտ է պարզել, թե երբ, որտեղից և ինչ հանգամանքներում է գարեջրի շիշը հայտնվել շինությունում, և ինչ առնչություն ունի այն հանցագործության դեպքին՚: (տես` Վճռաբեկ դատարանի որոշման 16-րդ էջը) Այս կապակցությամբ մեղադրողները ոչինչ չասացին: Վճռաբեկ դատարանի կողմից առաջադրված այս հարցը մնացել է անպատասխան:

4. ՙԱնհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` պարզելու համար, թե`
1. Իրականում որտեղ է կատարվել տուժողների սպանությունը,
2. Եթե տուժողների սպանությունը կատարվել է նախաքննության մարմնի մատնանշած վայրում, ապա ինչպես բացատրել բռնության և դիմադրության հետքերի բացակայությունը, դիակների հայտնաբերման վայրի հետ կապված հակասությունները, գարեջրի շշի` դեպքի վայրում հայտնվելը՚: (տես` Վճռաբեկ դատարանի որոշման 21 էջը):

Գործում առկա են միայն հանձնարարություններ, որոնք ուղարկվել են ՀՀ ռազմական ոստիկանություն և ԼՂՀ ազգային անվտանգության ծառայություն, ինչպես նաև` վերջիններիս պատասխաններն այն մասին, որ հետաքրքրություն ներկայացվող տեղեկատվություն չի ստացվել: Ինչպես երևում է, մինչդատական վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարել տեղեկությունների բացակայությունը, հաշվի չառնելով, որ նախաքննական վարկածը հիմնավորող տեղեկություններ օպերատիվ եղանակով նույնպես ձեռք չեն բերվել: Նման միջոցները կրում են ձևական բնույթ և ակնհայտորեն ուղղված են պարզապես Վճռաբեկ դատարանի որոշումը կատարելու տպավորություն ստեղծելուն:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանի որոշումից բխում է, որ նախաքննություն իրականացնող մարմինը ոչ թե պետք է փորձ կատարեր պարզելու, այլ` պետք է պարզեր վերը նշված հանգամանքները և հատկապես` նախաքննական մարմնի վարկածով որպես դեպքի վայր անցնող տեղում բռնության և դիմադրության հետքերի բացակայության պատճառները:

Դատաքննության ընթացքում ձեռք բերվեցին լրացուցիչ ապացույցներ, վկայող այն մասին, որ դեպքը չէր կարող տեղի ունենալ այն վայրում ու այն պարագաներում, որոնք նկարագրված են մեղադրանքի մեջ:

Նախ, ինչպես ասվեց, պաշտպանական կողմի և տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված վերնը նշված տեսաերիզը արդեն իսկ բացառում է դա: Դրա հետ մեկտեղ, գործով վկա Մնացական Լորիսի Ավագյանը, ով` տուժողների անհայտանալու հաջորդ օրը զննել է ջրաչափի շինությունն ու դրա շրջակայքը, դատարանին հայտնեց, որ բացառում է, որպեսզի այդտեղ կռիվ եղած լիներ: Իր եզրահանգումը նա հիմնավորեց մի շարք փաստարկներով, այդ թվում նշեց, որ եթե ներսում կռիվ եղած լիներ, ապա 6քմ մակերեսով շինության գետնին թափված մանդարինի կեղևները գոնե տրորված կլինեին, բայց դրանք թարմ էին: Հիշեցնեմ այս առումով Դատարանի ու վկայի հարց ու պատասխանի մի հատված.

Դատարան ` ու նշում եք, որ ջրաչափի շինության մեջ հնարավոր չէ, որ կռիվ լիներ ու շիշը մնար սեղանին:
Վկա` չէ, ասենք ջրաչափի մեջ կարային կռիվ անեին, իսկ եթե կռիվը տեղի ունենար ջրաչափիչի մեջ էն իրանց օգտագործած ամեն ինչը կտրորվեր:

Դատարան`հա, տրորված չէ՞ր:
Վկա` չէ, տրորված չէր հստակ, դաժե նամակը տրորված չէր, նամակը հենց բացած անկյունում քցած ա էղել:
Դատարան` նշում եք, որ դուք մտել եք ջրաչափի շինությունը նայել եք, ընտեղ տրորված որևէ բան չի էղել:
Վկա` չէ, տրորված չի էղել:

Դատարան` ուրեմն նշում եք, որ եթե ջրաչափի շինության մեջ կռիվ լիներ, ընտեղ տրորված կլիներ, բայց հետքեր չեն եղել:
Վկա`հա հետքեր չեն եղել, էդ հստակ եմ ասում:

Բացի այդ, վկան նշեց, որ եթե կռիվը տեղի ունեցած լիներ ոչ թե շինության ներսում, այլ դուրսը, ապա Էդիկ Հարությունյանի կինը դա անպայման կտեսներ, հնարավոր չէ, որպեսզի չտեսներ: Վկան նաև ավելացրեց, որ կռվողներին անպայման կտեսներ նաև Էդիկ Հարությունյանը, երբ ավտոմեքենայով անցնում էր կամրջի վրայով:

Վկան Մանվել Մինասյանը նույնպես 25.12.2003 թվականի առավոտյան հետազոտել է ջրաչափի շինությունը և դրա շրջակայքը: Պատասխանոլով պաշտպանի հարցերին, նա, մասնավորապես հայտնել է. պաշտպան- դուք քրեական հետախուզության աշխատող եք, շատ բան կարող է ուրիշի աչքից վրիպի ձեր աչքից չի վրիպի, շինության մեջ, պայքարի, կռվի հետքեր նկատե±լ եք
վկա-ոչ, չեմ նկատել, քանի որ տրորվածություն, տենց բաներ չեմ նկատել:
պաշտպան-բայց եթե լիներ, ձեր ուշադրությունը դրա վրա կանդրադառնա±ր:
վկա-ես կավելացնեմ նույնիսկ, եթե լիներ, խտացրած կաթը երևի չլիներ կանգնած վիճակում և էդ կիլկի ա, շպրոտ ա, կանսերվա կար ենտեղ, եդ էլ կլիներ գետնին:
պաշտպան-այսինքը այնտեղ տեղը այնքան մեծ չի, որ ...
վկա-չէ մեծ չի փոքր ա, 1.70 ամենաշատը 2 մետր:
պաշտպան-այսինքն ըստ ձեզ եթե այնտեղ կռիվ լիներ...
վկա-եթե շինության մեջ կռիվ լիներ ակնհայտ կերևար

5. ՙՆոր նախաքննության ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պարզելու համար, թե մինչև սպանվելը զինվորական ծառայության մեջ գտնվող Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը որտե±ղ, ու±մ հետ, ի±նչ քանակությամբ և ի±նչ հանգամանքներում են օգտագործել ալկոհոլ՚:
(տես` Վճռաբեկ դատարանի որոշման 22 էջը)

Այս հանգամանքը լրացուցիչ նախաքննության ընթացքում պարզված չի եղել, մեղադրողները նույնպես իրենց ճառում հարկ չհամարեցին անդրադառնալ դրան: Մինչդեռ սա հանգամանքներից մեկն է, որը Վճռաբեկ դատարանը էական է համարել` գործի ճիշտ լուծման համար:

6. ՙԱյսպիսով, հանցագործության շարժառիթի հետ կապված, առաջանում են մի շարք տրամաբանական, ողջամիտ հարցադրումներ, որոնք պատասխան չեն ստացել նախաքննության վարկածում և դատարանների դատավճիռներում: Մասնավորապես`
1. ողջամիտ կասկածի տեղիք է տալիս բուն շարժառիթն այն առումով, որ զինվորների շրջանում (ըստ զինծառայողների տված ցուցմունքների) ընդունված չի եղել զինվորի ստացած սնունդը նրանից պահանջելը, սակայն տուժողները, որոնք նույն զինծառայողների կողմից բնութագրվում են դրականորեն, որպես ՙնորմալ՚ և ՙհամեստ՚ տղաներ, իրենց անծանոթ երեք այլ զինծառայողներից պահանջել են իրենց հանձնել նրանց մոտ եղած ծանրոցը.

2. երբ այդ երեք զինծառայողները կամավոր հրաժարվել են կատարել տուժողների պահանջը, դիմադրել են նրանց, ինչու± է տուժողների համար դա եղել անսպասելի, և նրանք հանկարծակի են եկել և չեն կարողացել համարժեք դիմադրություն ցույց տալ (անհասկանալի է, թե ինչպես կարող է տուժողների համար անսպասելի լիներ իրենց ապօրինի պահանջի նկատմամբ ընդդիմացումը).

3. անհասկանալի է, թե ինչպես ծանրոցը տալուց հրաժարվող Ռազմիկ Սարգսյանը կարողացել է գործադրել շինությունում պատահաբար գտնված մետաղյա ամրաձողը (արմատուրան), որով հարվածներ է հասցրել Ռոման Եղիազարյանին, իսկ երեք հոգուց ծանրոց պահանջած Ռոմանը, հարձակման ենթարկվելով, չի փորձել օգտագործել իր մոտ եղած գարեջրի շիշը, իսկ Հովսեփը, որը, ըստ գործի տվյալների, տիրապետում է մարտարվեստի իր մոտ եղած դանակը:

Այսպիսով, կատարված հանցագործության շարժառիթի վերաբերյալ նախաքննության վարկածը վերը շարադրված հարցադրումների անպատասխան մնալու պայմաններում հիմնավորված համարվել չի կարող ...՚: (տես` որոշման 24 էջը):

Այս հանգամանքները լրացուցիչ նախաքննության ընթացքում նույնպես պարզված չեն եղել, և մեղադրողները նույնպես իրենց ճառում հարկ չհամարեցին անդրադառնալ դրանց:

Մինչդեռ դատաքննության ընթացքում, պատասխանելով Դատարանի կողմից բոլոր զինծառայողներին հետևողականորեն տրվող միևնույն հարցին, բոլորը պատասխանեցին, որ տանից ստացված սնունդը համածառայակիցների սահմանափակ շրջանակում ուտելը չի համարվում ամոթալի արարք և չի կարող այդպիսի զինծառայողին նկատողություն անելու կամ նրա նկատմամբ ագրեսիայի առիթ դառնա:

7. ՙՆոր նախաքննության ընթացքում անհրաժեշտ է, հաշվի առնելով գործով ձեռք բերված բոլոր օբյեկտիվ տվյալները (դեպքի վայրի և դիակների գտնվելու վերաբերյալ անկողմնակալ վկաների ցուցմունքներ, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններ, դիակների, դեպքի վայրի զննում կատարելու վերաբերյալ արձանագրություններ և այլն) քննության առարկա դարձնել ապանության բոլոր հնարավոր վարկածները՚:  (տես` որոշման 28 էջը)

Այս հանգամանքները լրացուցիչ նախաքննության ընթացքում նույնպես պարզված չեն եղել, և մեղադրողները նույնպես իրենց ճառում հարկ չհամարեցին անդրադառնալ դրանց:

Մինչդեռ, ի թիվս մյուս վարկածների, գործում գոյություն ունի սույն վարկածից արմատապես տարբերվող այնպիսի մի վարկած, որը հաստատվել է ոչ միայն սույն գործով վկա Արման Գրիգորյանի ՙխոստովանական՚ ցուցմունքով, այլ և այդ ցուցմունքները հիմնավորող բազմաթիվ համոզիչ ապացույցներով: Հիշեցնեմ միայն մեկ փաստ` նշված անձի խոստովանական ցուցմունքներից մեկը տրվել է նրա հարազատների մասնակցությամբ, որոնք ստորագրել են հարցաքննության արձանագրության տակ: Ինձ համար մինչև հիմա պարզ չէ, թե ի±նչ տրամաբանությամբ է այդ երկու ՙխոստովանություններից՚ նախաքննական մարմինը նախընտրել Ռազմիկ Սարգսյանի ՙխոստովանությունը՚ այն դեպքում, երբ վերջինս (ի տարբերություն Գրիգորյանի) հակասում է գործի բոլոր օբյեկտիվ տվյալներին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված խախտումները այդպես էլ չեն վերացվել նախաքննական մարմնի և մեղադրողների կողմից, արձանագրված բազմաթիվ անհամապատասխանությունները որևէ ողջամիտ բացատրություն չեն ստացել, լուրջ ապացույցներով հիմնավորվող վարկածները, որոնք մատնանշում են հանցագործությունը կատարող այլ անձանց վրա` առհասարակ չեն քննարկվել: Մեղադրանքի ապացույցները ներկայումս ավելի քիչ են ու թույլ, քան` Վճռաբեկ դատարանի որոշումը կայացնելու պահին, նկատի ունենալով մեղադրանքի նոր ապացույցների ի սպառ բացակայությունը և, միաժամանակ, մեղադրանքը հերքող բազմաթիվ նոր ապացույցները:

Ելնելով վերը շարադրվածից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73 և 354 հոդվածներով, միջնորդում եմ Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքներում ճանաչել անմեղ և նրանց նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:45
Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը` Մարտին Մկրտչյանը հուզմունքից արտասվել է
Հայաստանից այս տարի Մանկական եվրատեսիլին հանդես եկող  10-ամյա Լեոն անցակցրել է իր գլխավոր փորձը: Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը`...
Աղբյուր` Panorama.am
22:35
Հրդեհից գյուղում երկու տուն է այրվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:05
Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է, որ Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց:...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ընդդիմությունը հրաժարականի պահանջ է ներկայացրել Աբխազիայի նախագահին և սկսել բարիկադներ բարձրացնել
Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբայի միջոցով հանրապետության նախագահ Ասլան Բժանիային փոխանցել են նրա...
Աղբյուր` Panorama.am
21:33
Վրաստանի ընդդիմությունը բողոքում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ
Վրաստանի ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համախոհների հետ միասին ուրբաթ օրը Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով երթ են...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված Միջազգային համաժողով
Իտալիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանում ավտոմեքենա է այրվել
ՆԳՆ փրկարար  ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստեպանովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական...
Աղբյուր` Panorama.am
20:22
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
Քիչ առաջ  Վերաքննիչ հակառաուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը  Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
20:16
Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝  Թումանյան փ....
Աղբյուր` Panorama.am
20:05
Երկրաշարժ՝ վրաց-թուրքական սահմանին
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Թուրքիայի հետ սահմանին  գրանցվել է երկրաշարժ, որի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն...
Աղբյուր` Panorama.am
19:32
Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
19:26
Հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները․ Կլաուդիա Բուշ
 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:06
Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արդեն մոտ մեկուկես ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում դեռ սովետական տարիներից...
Աղբյուր` Panorama.am
18:53
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունքն են արտահայտել ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման փաստի կապակցությամբ
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում կրկին լրագրողի...
Աղբյուր` Panorama.am
18:40
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանը՝ ԵՊՀ-ում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հերթական անգամ հյուրընկավել էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:28
ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում
Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից թռիչքաձև մեծանում է․ Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ներկայացվել է արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր»  և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
Մեսրոպ Մեսրոպյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։...
Աղբյուր` Panorama.am
17:55
Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների...
Աղբյուր` Panorama.am
17:47
Չորության դեմ պայքարելու համար ընտրեք ՑԻԿԱ բառը պարունակող քսուքներ. Մաշկաբանի խորհուրդները
Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը ձմռանն ընդառաջ մաշկի խնամքի հետ կապված մի քանի խորհուրդներ է տվել. «Հիմա տեսեք, դեռ ձմեռ չէ, բայց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սերժ Սարգսյանը 2016թ.-ին Սպիտակ տանը պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «ԱԺ-ում ՔՊ-ն բան ու գործ չունի անելու: Հիմա էլ անցել են հայ-արմերիկյան պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
17:27
Այս տարվա 10 ամսում գրանցվել է շմոլ գազից թունավորման 216 դեպք
Տաքանալ` պահպանելով զգուշությունը. արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր: Զգուշացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից ու հիշեցնում,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Սա պետական դավաճանnւթյան մասին հաղորդում է. ՔՊ-ականը՝ Աննա Գրիգորյանի ելույթից հետո դիմեց գլխավոր դատախազությանը
«Դուք եկեք, ասեք՝ Ադրբեջանի հետ ի՞նչ եք բանակցում, այդ չհամաձայնեցված կետերը ինչի՞ մասին են»,-ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-հորդոր հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի ավարտին մասնակիցները ստորագրեցին և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գրիգոր քահան Գրիգորյան. Ոչ մեկին ոչ առջևից գրկել եմ, ոչ էլ թիկունքից հարվածել
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը գրում է. «Հատուկ կարճմիտների, կամ նրանց համար,...
Աղբյուր` Panorama.am
16:52
Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է. Մարգարիտա Քարամյան
«Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
16:23 15/11/2024

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}