Հրանտ Մաթևոսյանի արձանը դարձյալ կոտրել են (լուսանկարներ)
Գրող Հրանտ Մաթևոսյանի կավե արձանը, որը տեղադրված է Մաշտոցի պողոտային հարող զբոսայգու նստարանին, դարձյալ կոտրված է. բարբարոսները մի քանի տեղից կոտրել են արձանի ձեռքը, ոտքը: Քաղաքային իշխանությունները հավանաբար տեղեկացված չեն կատարվածի վերաբերյալ:
Սա արդեն Հրանտ Մաթևոսյանի արձանը կոտրելու երկրորդ դեպքն է. առաջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի դեռ նախորդ տարվա նոյեմբերին կոտրել էին արձանը, երբ փորձել էին լուսանկարվել:
Հարակից հրապարակում. Պարսիկները կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան