Մարգարյան.Գյումրու դիահերձարանում առնետները կերել են հանգուցյալի մատները
Գյումրու դիահերձարանում 78-ամյա հանգուցյալի ձեռքի մատները առնետները կերել են: Այս արտառոց դեպքի մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին բարձրաձայնեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը: «Այս տարվա հունվար ամսին Գյումրու դիահերձարանում 78-ամյա հանգուցյալի հարազատները վճարել են դիահերձման համար նախատեսված 36 հազար դրամ գումարը: Սակայն հաջորդ օրը պարզվել է, որ հանգուցյալի ձեռքի թաթերը առնետները կերել են», -հայտարարեց Հովհաննես Մարգարյանը` բարձրաձայնելով մարզերում դիահերձարաններում տիրող անմխիթար իրավիճակի մասին:
Պատգամավորի խոսքով, նման դեպքերը մարզպետարանների դիահերձարաններում կրում են սովորական բնույթ: «Գյումրու դիահերձարանը, չունենալով համապատասխան սառնարանային համակարգ, շենքային ու կոմունիկացիոն տարրական պայմաններ, դիակները հավաքում են անմխիթար վիճակում գտնվող ավտոտնակում, որտեղ, ինչպես ներկայացնում են բազմաթիվ շիրակցիներ, դիակները կարտոֆիլի պարկերի նման դնում են բետոնե հատակին, իսկ տեղ չլինելու դեպքում` նույնիսկ իրար վրա», -հավելեց պատգամավորը` նկատելով, որ նույն անմխիթար վիճակն է տիրում նաև սահմանամերձ գյուղերում:
«Ավելին որոշ համայնքներում եղել են դեպքեր, որ դիահերձումն արել է գյուղապետը գյուղապետարանի տնակում, իսկ դիահերձողներն էլ չունեն համապատասխան մասնագիտական կրթություն», -հավելեց պատգամավորը:
Նա կառավարությանն առաջարկեց մասնագիտական հանձնաժողով կազմել ու հարցը բազմակողմանի քննարկել, քանի որ նման վիճակը «հարիր չէ մեր երկրին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա