Ոստիկանապետը կադրային նոր նշանակումներ է կատարել
Ապրիլի 15-ին Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ: Նրա փոխարեն այս պաշտոնում նշանակվել է ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը` ազատվելով Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը, որն աշխատում էր որպես ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում