Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվը նվազել է
Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թվի նվազում: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործով բաժնի պետ Արթուր Վարդանյանը:
Նրա խոսքով, 2013-ի առաջին եռամսյակում անչափահասների մասնակցությամբ գրանցվել է 80 դեպք, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը նույն ժամանակահատվածի համար եղել է 81: Հիմնականում անչափահասները ներգրավված են գողության դեպքերում. «Հանցագործության գնացող անչափահասները հիմնականում 14-15 տարեկան են, թեև այդ հանցագործությունները, կրկնում եմ, մանր հանցագործություններ են»,- ընդգծեց Ա.Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին