«Պռաստիտուտկա»-ն վիրավորանք չէ՞. Դատարանը մերժել է «Ժողովուրդ» թերթի հայցը
Այսօր ժամը 11:00-ին Երեւանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ որոշել է մերժել «Ժողովուրդ» օրաթերթի հայցն ընդդեմ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք` թերթի լրագրող Սոնա Գրիգորյանը խնդրում էր գործարարից ներողություն խնդրել հարցազրույց վերցնելու ընթացքում լրագրողին վիրավորելու և նրան «պռաստիտուտկա» անվանելու համար:
«Խաչիկ Խաչատրյանի լկտի պահվածքը, փաստորեն, արդարացվել է: Կին դատավորը փաստորեն պռաստիտուտկա որակումը վիրավորական չի համարում»,- այսօր մեզ հետ զրույցում ասաց լրագրողը` տեղեկացնելով, որ մերժման մասին դատավորի հայտարարությունը լսելուց հետո իրենք բոյկոտել են նիստը և լքել դատարանի դահլիճը:
«Սա շատ վատ նախադեպ կարող է լինել օլիգարխների համար, ստացվում է յուրաքանչյուր օլիգարխ կարող է լրագրողին վիրավորել և անպատիժ մնալ»,- հավելեց լրագրողը:
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել դատական բոլոր ատյաններին` բողոքարկելով դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան