«Բարև Երևան»-ն այսօր կդիմի վարչական դատարան (Տեսանյութ)
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքն այսօր դիմելու է վարչական դատարան` բողոքարկելու ԿԸՀ որոշումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք, ԿԸՀ շաբաթ օրվա նիստում ԿԸՀ-ն մերժեց Լուսինե Պետրոսյանի դիմումի հիման վրա վարչական վարույթ ընդունել` պարզաբանելով, որ «Դիմումատուն չունի դիմում ներկայացնելու իրավունք»:
Սանասարյանը հայտարարեց, որ վերահաշվարկը արդյունք տվել է, ճիշտ է ձայները չեն ավելացել, բայց Սանասարյանի խոսքով, բոլոր տեղամասերում ընտրություններն անցել են խախտումներով:
Դ. Սանասարյանը կարծիք հայտնեց, որ «Բարև Երևանը» պետք է վերցնի ավագանու մանդատներն ու աշխատի ավագանիում, նշեց, որ այժմ վերջնական որոշում չի կայացվել:
«Ես փաստում եմ, որ եթե անցած չորս տարիների ընթացքում լիներ ընդդիմադիր կեցվածք ունեցող որևէ մի պատգամավոր, ապա մենք կունենայինք ավելի լավ քաղաքապետարան»,-ասաց Սանասարյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների մայիսի 5-ին քվեարկության արդյունքում ձայները մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ.
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
2 690
|
ԲԱՐԳԱՎԱՃՀԱՅԱՍՏԱՆԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
97 166
|
ԲԱՐԵՎԵՐԵՎԱՆԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԴԱՇԻՆՔ
|
35 721
|
ՀԱՅԱԶԳԱՅԻՆԿՈՆԳՐԵՍԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
18 493
|
ՀԱՅՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
15 997
|
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
235 515
|
ՕՐԻՆԱՑԵՐԿԻՐԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
15 732
|
Նշենք, որ ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված մայիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 97 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 47 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել:
Մնացած 50 ընտրական տեղամասերում գրանցված ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 2-ականով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 23-ով, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 11-ով, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 6-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 3-ով և «Օրինաց երկիր» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 1-ով:
Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն աճել է 47-ով:
Նախորդող հրապարակում`
ԿԸՀ-ն Լուսինե Պետրոսյանի դիմումի պահանջն էլ մերժեց (Տեսանյութ)