Իրավունք 14:33 16/05/2013

Հունիսի 10-ին նոր գործադուլ. Փաստաբանները դարձյալ ոտքի են կանգնում

Հայաստանի Փաստաբանների պալատի մի խումբ անդամներ նախորդ բողոքի ակցիայից մեկ տարի անց, բողոքի երկրորդ ալիքն են սկսում: Բայց նրանց թիվն այս անգամ մի փոքր ավելի քիչ է: Փաստաբանները կարծում են, որ նախորդ տարի գործադուլից հետո դրական փոփոխություններ չեն կատարվել և այդ պատճառով էլ երկու օր` հունիսի 10-ին և 11-ին իրականացնելու են նոր գործադուլ, որի ընթացքում չեն մասնակցելու դատական նիստերի և այլ դատավարական գործողությունների: 

Փաստաբան Գևորգ Դավթյանը Panorama.am-ին է տրամադրել գործադուլի պատրաստվող 46 փաստաբանների հայտարարությունը, որում նշված է հետևյալը.

«Հանրահայտ է, որ փաստաբանները կարող են մեծ դեր ունենալ դատական իշխանության կայացման գործում` ինչպես դատական գործերում իրենց անմիջական մասնակցությամբ, այնպես էլ դատական համակարգի ու առանձին դատավորների գործունեության նկատմամբ իրենց վերաբերմունքի դրսևորմամբ: Փաստաբանական համայնքի կողմից դատական համակարգի տարբեր ճյուղերին տրված գնահատականները, որպես կանոն, ամփոփում են դատարանների հետ առնչված քաղաքացիների կարծիքները, ուստի և` հանդիսանում են առավել անկողմնակալ ու արժեքավոր:

2012 թվականի հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության ավելի քան 500 փաստաբաններ մեկօրյա գործադուլի միջոցով իրենց բողոքն ուղղեցին ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի՝ որպես դատական համակարգում առկա անորոշության, անկանխատեսելիության, հակասական իրավակիրառ պրակտիկայի հիմնական պատասխանատուի: Շուտով կլրանա մեկ տարին այն օրվանից, երբ այդ ակցիան տեղի ունեցավ, սակայն որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել, դեռ ավելին` հիմքեր կան ասելու, որ ճգնաժամն էլ ավելի է խորացել:

Դատական համակարգում շարունակում են կիրառվել երկակի ստանդարտներ` դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները կրկին առանց պատճառաբանության կամ շաբլոնային, ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձվում են: Արդյունքում, նույնանման փաստական հանգամանքների առկայությամբ տարբեր գործերով ընդունվում են միմյանց հակասող դատական ակտեր, ինչը խարխլում է իրավական պետության հիմքում դրված իրավական որոշակիության սկզբունքը։ Թեև ՀՀ վճռաբեկ դատարանը Սահմանադրությամբ և օրենքով կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը և պետք է նպաստի իրավունքի զարգացմանը, սակայն գործնականում շարունակում է շեղվել այդ ուղուց: Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու իրական չափանիշները և գործընթացը շարունակում են մնալ ստվերում և այս կամ այն վճռաբեկ բողոքի` վարույթ ընդունվելու կամ չընդունվելու հեռանկարը որևէ տրամաբանական վերլուծության ենթակա չէ: 

Դատական համակարգի առկա թերությունները որակվել են որպես խիստ մտահոգիչ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից` նրա 2012 թվականի տարեկան զեկույցում: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանի բացասական գնահատականները, կապված դատական ատյանների, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի գործունեության հետ, զգալի չափով համընկնում են այն մտահոգությունների և գնահատականների հետ, որոնց մասին բարձրաձայնել էին փաստաբանները` 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործադուլի միջոցով: 

Մտահոգիչ է նաև այն փաստը, որ` լսելով իր հասցեին հնչած և հնչող քննադատությունները, Վճռաբեկ դատարանը ոչ թե փորձում է պայքարել դրանց պատճառների դեմ, այլ հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցնում, հաշվի չառնելով այն պարզ փաստը, որ փաստաբանների կողմից տրվող գնահատականները իրականում այն տասնյակ հազարավոր մարդկանց (այդ թվում` ինչպես դատարաններում պարտություն կրած, այնպես էլ հաղթանակած) միջինացված և ամփոփված կարծիքն է, ովքեր առնչվել են դատական համակարգի հետ նշված փաստաբանների միջոցով: Չարժևորելով փաստաբանների կարծիքը` Վճռաբեկ դատարանը, փաստորեն, բացահայտում է, որ որևէ նշանակություն չի տալիս նաև այդ քաղաքացիների կարծիքին: 

Ստեղծված պայմաններում փաստաբաններին այլ բան չի մնում, քան կազմակերպել ու անցկացնել նոր գործադուլ, ցույց տալու համար, որ` չնայած նախորդ գործադուլից հետո իշխանությունների կողմից տրված խոստումների, Վճռաբեկ դատարանի գործունեության մեջ որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունեցել: 

Հիմք ընդունելով վերը նշվածը և հիշեցնելով, որ 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործադուլին մասնակցած փաստաբանների կողմից պաշտոնապես հայտարարվել էր, որ` նշված ակցիայի պատճառը հանդիսացած թերությունները չշտկվելու դեպքում մասնակիցները դիմելու են նորանոր ակցիաների, 

արձանագրելով, որ 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործադուլից հետո և մինչ այժմ այդ առումով դրական փոփոխություններ չեն եղել,

հավատարիմ մնալով 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործադուլի ընթացքում հռչակված գաղափարներին`
Ստորև հիշատակված փաստաբաններս հայտարարում ենք, որ 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործոդուլի տարեդարձին` սույն թվականի հունիսի 10-ին և 11-ին, իրականացնելու ենք նոր գործադուլ, որի ընթացքում չենք մասնակցելու դատական նիստերի և այլ դատավարական գործողությունների: Գործադուլի նպատակն է` իշխանության բոլոր ճյուղերի և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել ՀՀ վճռաբեկ դատարանի անընդունելի գործելակերպի վրա: Կոչ ենք անում մյուս բոլոր փաստաբաններին` միանալ այդ գործադուլին»:

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ փաստաբանները

1. Գևորգ Դավթյան
2. Լիպարիտ Սիմոնյան
3. Անի Թորոսյան
4. Գարիկ Մալխասյան
5. Ավագ Լալայան
6. Ռոբերտ Մանվելյան
7. Հայկ Հարությունի Հարությունյան
8. Մարատ Կոստանյան
9. Արա Զաքարյան
10. Սամվել Ջաղինյան
11. Մուրադ Ասրյան
12. Հայկ Ալումյան
13. Դավիթ Արզումանյան
14. Բագրատ Վարդանյան
15. Ալինա Ռեվազյան
16. Անահիտ Սաղաթելյան
17. Արմինե Լևոնի Հարությունյան
18. Զարուհի Թամազյան
19. Նարինե Ռշտունի
20. Արմենուհի Գևորգյան
21. Ռուբեն Ռշտունի
22. Նոնա Գալստյան
23. Ստեփան Գրիգորյան
24. Նորայր Նորիկյան 25. Համազասպուհի Գրիգորյան
26. Սյուզաննա Խչեյան
27. Մերի Խաչատրյան
28. Լուսինե Տարիելի Հակոբյան
29. Տիգրան Եգորյան
30. Արսեն Դավթյան
31. Լուսինե Օհանյան
32. Նելլի Թովմասյան
33. Մնացական Սարգսյան
34. Էլզա Զաքարյան
35. Տիգրան Հայրապետյան
36. Տիգրան Մուրադյան
37. Սամվել Վաղինակի Մարտիրոսյան
38. Օլգա Սաֆարյան
39. Սիրանուշ Չալաբյան
40. Կարեն Թումանյան
41. Արթուր Համբարձումյան
42. Համազասպ Ղազարյան
43. Իոնդեմ Դավիթ
44. Տիգրան Աթանեսյան
45. Արմեն Սողոմոնյան
46. Կարեն Մկրտչյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}