ԲՀԿ-ականը ստո՞ւմ է. Ըստ ՀՔԾ-ի, Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է Վայոց ձորի նախկին մարզպետի և մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հատուկ քննչական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2013 թվականի մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի 1-ին կետերով՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Ս.Բագրատյանի, մարզի գյուղատնտեսության վարչության պետ Բ.Մկրտչյանի և մարզի մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Նախաքննություն կատարելու համար 03.05.13թ. գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ նախկին մարզպետ Ս. Բագրատյանը: Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ընդամենը մի քնաի ժամ առաջ Panorama.am-ը զրուցել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հետ, և վերջինը մեր մի քանի նույնաբովանդակ հարցերին ի պատասխան ասել էր, որ իրեն առնչվող քրեական գործ չկա և որ ինքը որևէ անգամ չի հարցաքննվել:
Նախորդող հրապարակում. Սերգեյ Բագրատյանը շարունակում է հերքել իրեն առնչվող քրեական գործի մասին լուրը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա