ՀՔԾ պետ. Սերգեյ Բագրատյանի գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան
Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Վահրամ Շահինյանը հայտարարել է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:
«Փաստինֆո» գործակալության հետ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե չարաշահումների մասին է խոսքը և արդյոք Ս.Բագրատյանին մեղադրանք առաջադրվել է, ՀՔԾ պետը պատասխանել է.
«Իրոք, Հատուկ քննչական ծառայությունում քննվում է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Խոսքը պետական աջակցության ծարագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 75-Ն որոշմամբ ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման ընթացքում թույլ տրված չարաշահումների և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ սուբսիդավորված գումարների հափշտակության մասին է։ Քրեական գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան, նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ և ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»:
Վահրամ Շահինյանը նաև ավելացրել է.
«Օգտվելով առիթից, կցանկանայի պետական բյուջեից հատկացված միջոցներն օգտագործելու լիազորություն ունեցող բոլոր անձանց զգուշացնել, որ լինեն ավելի շրջահայաց, այդ միջոցներն օգտագործեն միայն նպատակային նշանակությամբ, հակառակ դեպքում լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք անխուսափելիորեն կհայտնվեն Հատուկ քննչական ծառայության տեսադաշտում և կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։
Ի վերջո, ոչ մեկը որևէ մեկին ստիպողաբար չի նշանակել այդ պաշտոնում, այլ ցանկացած պաշտոնատար անձ, պետական ծառայող իր ցանկությամբ է անցել աշխատանքի այն աշխատավարձով, որքան պետությունն ի վիճակի է այսօր վճարել, ուստի ոչ-ոք չպետք է փորձի իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ»:
Նախորդող հրապարակումներ`
Ոստիկանությունում ֆինանսական բուրգի վերաբերյալ քրգործով ներգրավված մեղադրյալ չկա
Սերգեյ Բագրատյանը շարունակում է հերքել իրեն առնչվող քրեական գործի մասին լուրը
ԲՀԿ-ականը ստո՞ւմ է. Ըստ ՀՔԾ-ի, Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա