Որքա՞ն ժամանակ է Հայրիկյանի պայուսակը օդում կախված մնացել. Զավեշտալի իրավիճակ դատարանում
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Սեդրակյանի ու մյուսների դատավարության ժամանակ, երբ ցուցմունք էր տալիս Հայրիկյանի դուստր Նարե Հայրիկյանը, փաստաբաններից մեկի ու դատավորի միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Երբ վկան հայտարարեց, որ տեսել է ինչպես է Պարույր Հայրիկյանի պայուսակը թռչել, ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի պաշտպան Ավետիսյանը վկային հարցրեց, թե ինչքան ժամանակ է օդում կախված մնացել տուժածի պայուսակը:
Նախ վկան զարմացավ և մինչ կպատասխաներ, դատավոր Գագիկ Պողոսյանը միջամտեց և զարմացած հարցրեց. «Դուք գտնում եք, որ պայուսակը կարող է թռչե՞լ: Այս ինչ բան է, այսքան տարի աշխատում եմ ու այսպիսի հարց չեմ լսել: Ի՞նչ է նշանակում պայուսակը օդում կախված է մնացել»: Դատավորի այս հարցադրումները դատարանի դահլիճում նստածների ծիծաղն առաջացրին:
Փաստաբանը մանրամասնեց, որ վկան ասում է, երբ ձայն է լսել, նայել է պատշգամբից, տեսել է հայրիկն է, դուրս է եկել ու տեսել է պայուսակը գետնից վերև: «Ես էլ դրա համար հարցնում եմ` որքան ժամանակ է պայուսակը կախված մնացել օդում», -նկատեց փաստաբանը:
Հարցին առարկեց նաև մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը: Սակայն մյուս ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպանի համար ևս անհասկանալի մնաց պայուսակը տեսնելու հատվածը, և պաշտպան Գալոյանը նորից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է տեսել պայուսակը: Հայրիկյանի աղջիկը պատասխանեց. «Պայուսակը տեսա այն ժամանակ, երբ գետնին էր արդեն հասնում, քիչ էր մնացել, որ կպներ գետնին»:
Նախորդող հրապարակում. «Արյունը շիթի նման հոսում էր». Ցուցմունք է տվել Հայրիկյանի կինը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները