Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը նախաքննության ամբողջ ընթացքում կգտնվեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Հունիսի մեկին տեղի է ունեցել զինված հարձակում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմացի փողոցում և հարձակման ընթացքում տեղի է ունենում փոխհրաձգություն, որի ընթացքում մեկ անձ մահանում է, երկուսը ստանում են հրազենային մարմնական վնասվածքներ: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը` ներկայացնելով Գորիսում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ տվյալները:
Նախաքննության սկզբնական շրջանում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, որի ժամանակ երկու անձ ներգրավվում են որպես մեղադրյալներ ու նրանց նկատմամբ ընտրվում է կալանքը որպես խափանման միջոց: «Ներկայումս և նախաքննության ամբողջ ժամանակահատվածում նրանք երկուսն էլ իրենց կալանքը կրելու են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նկատի ունենալով, որ գործի նախաքննությունը իրականացնում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի բաժինը, որը գտնվում է Երևանում, հետևաբար կալանավորված անձանց Երևանում գտնվելը անհրաժեշտություն է», -տեղեկացրեց Գևորգ Կոստանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին