Զինդատախազը մանրամասներ է ներկայացրել Գորիսի դեպքից
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում և չի մասնակցել փոխհրաձգությանը: Սա փաստ է: Այդ մասին այս պահին ընթացող ասուլիսում հայտարարեց Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Կոստանյանն ասաց, որ այդ ամենը պարզվել է տեսաձայնագրություններից:
Կոստանյանի խոսքով, հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի է ունեցել զինված հարձակում և փոխհրաձգություն, որին մասնակիցներից մեկը վիրավորվել է, մեկը մահացել իսկ մյուս երկուսը` կալանավորված են:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ու նրա թիկնապահը կալանավորվել էին ու Գորիսից տեղափոխվել Երևան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին