Դեպարտամենտի պաշտոնյան բողոքող փաստաբաններին հիշեցրեց ՔԿՀ-ներում գտնվող իրենց գործընկերների մասին
«Վերջ Վճռաբեկի «դաբրոներին»», «Չենք հանդուրժելու» այս ու նմանատիպ այլ գրություններով Կոնգրես հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի 201 փաստաբանների 2-օրյա բողոքի ակցիան ընդդեմ Վճռաբեկ դատարանի: «Վճռաբեկ դատարանն արդյունավետ չի աշխատում, և պետք չէ սվիններով ընդունել փաստաբանների դժգոհությունը», -այսօր հյուրանոցում կազմակերպված քննարկմանը հայտարարեց բողոքի ակցիայի կազմակերպիչներից, փաստաբան Անի Թորոսյանը:
Բողոքի նախորդ ակցիայից մեկ տարի անց էլ փաստաբաններն արձանագրում են` իրենց բողոքը տեղ չի հասել, շոշափելի արդյունքներ չկան: «Դատական համակարգում շարունակվում են կիրառել երկակի ստանդարտներ, դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները կրկին առանց պատճառաբանության, կամ շաբլոնային ոչինչ չասող պատճառաբանության վերադարձվում են», -հայտարարեց Փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը:
Փաստաբան Սեդա Սաֆարյանն ինքն է որոշել, որ Վճռաբեկ դատարանին այլևս չի դիմի բողոքներով և այդպես անում է արդեն մեկ տարի: «Երբ ես Վճառաբեկից նամակ եմ ստանում, ինձ շատ նվաստացած եմ զգում, ամեն անգամ կարդում են նրանց հանրահայտ միտքը, որը պաշտպանի կողմից չի հիմնավորվել այս կամ այն օրենքի դրույթը: Ամբողջ խնդիրն այն է, որ դու 50 էջանոց միջնորդություն գրելով` կարող ես ստանալ կես էջանոց պատասխան», - ասաց տիկին Սաֆարյանը` նկատելով, որ անիմաստ է դատական այդ ատյանին դիմելը:
Քննարկման ընթացքում փաստաբանների արտահայտած այն տեսակետը, թե դատարանները շարունակում են կախվածության մեջ մնալ դատախազներից, Դատական դեպարտամենտի պետի խորհրդական Ռուստամ Մախմուդյանի համար աընդունելի է:
«Եթե նկատեք, կտեսնենք, որ 2008-ին արդարացման դատավճիռները եղել են մինչև 3-ը, իսկ 2012-ին կայացվել է 84 արդարացման դատավճիռ: Իհարկե, որևէ ձևով չենք ուզում ասել, թե սա առաջընթաց է և դիտվում է դատական իշխանության լիարժեք կայացման վերջակետը: Բայց այնուամենայնիվ, պետք է ազնիվ գտնվենք ու հանուն արդարության ասենք, որ այո նկատելի է առաջընթացը և դրան նպաստելը պայմանավորված է նաև մեր օրենսդրական ակտերի կատարելագործմամբ», -հայտարարեց Մախմուդյանը:
Նրա խոսքով, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող օրենսդրական փոփոոխւթյուններին սպասելուց հետո, երբ հայտնի կլիներ, որ ոչինչ չի փոխվել, նոր միայն հնարավոր էր դիմել բողոքի: Դեպարտամենտի փաստաբաններին ներկայացուցիչը հիշեցրեց նրանց անբարեխիղճ կոլեգաների մասին ու ասաց. «Չպետք է մոռանանք, որ մեր երկրի փաստաբանական ինստիտուտում Ձեր կոլեգաներից թվով քսան փաստաբաններ այսօր գտնվում են քրեականատորաղական հիմնարկներում միայն մի պարզ պատճառով, որ դատավորների անունից փորձել են գումարներ շորթել: Բայց մենք չենք կարող ասել, որ մեր փաստաբանության ինստիտուտը անմխիթար վիճակում է, մենք չենք կարող ասել, որ մեր փաստաբաններն անաչառ չեն: Ընդհակառակը, փաստաբանները պետք է արադարություն իրականացնող մարմինների համար առաջին օգնականն ու խորհրդատուն հանդիսանան»:
Թեմային առնչվող. Չեմ ցանկանում և չեմ էլ ցանկանալու դառնալ Փաստաբանների պալատի նախագահ. Հայկ Ալումյան (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան