Իրավունք 16:04 11/06/2013

Քշվածները. Դատավորի ներքին համոզումն ու մանկատան նախկին սաների խեղված ճակատագրերը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Վանաձորի մանկատան շրջանավարտներ Թագուհի Քոչարյանն ու Ռոման Կուդաշինը մանկատնից դուրս գալուց հետո ամուսնացել են, բայց միասին մի քանի տարի են հասցրել ապրել. Ռոմանն այժմ գողություն կատարելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման ու հետախուզման մեջ է, իսկ Թագուհին ճանապարհներ է փնտրում ապացուցելու, որ իր ամուսինը ոչ մի հանցանք չի կատարել:

26-ամյա Թագուհին բոլոր դատական ատյաններին փորձել է ցույց տալ, համոզել, խնդրել, որ ապացույցներ չկան իր ամուսնու դեմ, ինչո՞ւ են դատում նրան, ինչո՞ւ են իրենց նորաստեղծ ընտանիքը քանդում: «Ախր գոնե ապացույց լինի, ախր ոչ մի բան չկա նրա դեմ, ոչ մի բան չկա, կարող ա՞ մի հատ էլ դատավորն առանց դիակի, ինձ դատի սպանության համար: Ուղղակի ուզում եմ հասկանամ, թե իրանք մեզնից ի՞նչ են ուզում: Երեխա եմ կորցրել իմ ապրումների պատճառով, ինձ բժիշկն ասել էր պետք է պառկես, բայց չէի կարում. անընդհատ Ռոմանին կանչում էին ոստիկանություն, լարված վիճակում էի, չէի կարողանում», -լացակումած պատմում է Թագուհին:

24-ամյա Ռոմանը, ով ազգությամբ ռուս է և վաղ հասակում կորցրել է ծնողներին, մանկատնից դուրս գալուց հետո աշխատել է Վանաձորի ՀԷՑ-ում որպես մոնտյոր ու իրենց աշխատավարձով, ինչպես Թագուհին է պատմում, կարողացել են նորմալ ապրել: Վանաձորում ապրում են վարձակալած բնակարանում, մինչև պետությունը նրանց բնակարան կհատկացնի: Թագուհին ասում է, որ իրենց պահանջները քիչ են եղել, իսկ ընտանիք մտնող գումարը բավարարել է իրենց ու նորմալ ապրել են, հետևաբար գողություն կատարելու մասին մտքներով անգամ չի անցել:

Վանաձորի մանկատնից 2011-ի հունիսին գողացված երաժշտական կենտրոնը դառնում է պատուհաս այս նորաստեղծ ընտանիքի գլխին: Ըստ նախաքննության տվյալների և այնուհետև` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանի 2012-ի հուլիսի 13-ին կայացրած վճռով Ռոման Կուդաշինը մանկատան մյուս սաներից մեկի` Արթուր Կիրակոսյանի ու Վանաձորի բնակիչ Տարոն Մելիքջանյանի հետ միասին մուտք են գործել մանկատուն և գողացել մանկատան երաժշտական կենտրոնը: 

«Դատարանը ներքին համոզմամբ ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Արթուր Կիրակոսյանը 2011-ի հունիս ամսին, ժամը` 23-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով Տարոն Մելիքջանյանի և Ռոման Կուդաշինի հետ, դարպասի վրայով ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի ՔՇՀ 4 հասցեում գտնվող «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տարածք, որտեղ Տարոն Մելիքջանյանը սպասել է հիշյալ ՊՈԱԿ-ի երկրորդ հարկում գտնվող հյուրասենյակի պատշգամբում, Ռոման Կուդաշինը սպասել է պատշգամբ տանող աստիճանների մոտ, իսկ Արթուր Կիրակոսյանը պատուհանը հրելու և բացելու միջոցով, ապօրինի մուտք է գործել հյուրասենյակ, պատուհանից Տարոն Մելիքջանյանին փոխանցել հյուրասենյակում գտնվող «Սոնի» մակնիշի երաժշտական կենտրոնը և ձայնարկիչը` իրենց 6 բարձրախոսներով, որոնք վերջինս տեղափոխել է աստիճանների մոտ, ապա Արթուր Կիրակոսյանը Տարոն Մելիքջանյանի և Ռոման Կուդաշինի հետ միասին դուրս է բերել մանկատան տարածքից` գաղտնի հափշտակելով ընդհանուր զգալի չափ համարվող` 150.000 ՀՀ դրամ արժողության «Սոնի» մակնիշի երաժշտական կենտրոնը և ձայնարկիչը` իրենց բարձրախոսներով», -նշվում է ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարությունյանի վճռի մեջ: Արթուրն ու Տարոնը դատապարտվել են հինգ տարի ազատազրկման, իսկ Ռոմանը` 4: 

Եվ նախաքննության, և դատաքննության ժամանակ չի պարզվել, թե հատկապես որ օրն է կատարվել գողությունը: «Գրել են, թե գողությունը հունիս ամսին ա եղել, բայց ոչ մի օր չեն նշել: Եթե օր նշեին, գուցե մենք ասեինք, թե որտեղ, ինչ ենք արել այդ օրը», -ասում է Թագուհին: Բացի այդ, Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը որևէ բողոք չունի. Նա այդպես պնդել է և դատարանում, և Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում: «Նրանք մեր շրջանավարտներն են, ինչպես կարող եմ ես նրանցից նյութական որևէ պահանջ ունենալ: Կուդաշինն ասում է, որ ինքը չի գողացել», -ասաց Արշալույս Հարությունյանը` նկատելով, որ չի կարող գնահատել դատական ակտը, քանի որ դա իրավապահների գործն է:

Թագուհու պատմելով, ոստիկանությունում ամուսնու նկատմամբ ճնշում են գործադրել, նույնիսկ խփել են` ստիպելով գողության մեղքը վերցնել իր վրա, սակայն Ռոմանը իր բացատրության մեջ գրել է, որ ինքը ներկա չի եղել գողության պահին: Իսկ նրա ընկերը` Արթուրը Կիրակոսյանը, մի քանի անգամ փոխել է իր նախաքննական ցուցմունքները, որոնցից մեկում ասել է, որ Ռոմանի հետ է եղել գողության պահին, սակայն հետո արդեն մյուս ցուցմունքների ժամանակ ու դատաքննության ընթացքում հայտարարել է, որ Ռոմանը գողության ժամանակ դեպքի վայրում չի եղել: Թագուհին նաև հիշում է, թե ինչպես 5-6 ոստիկան եկան-լցվեցին տուն ու Ռոմանին հարկադրաբար տարան ոստիկանություն: «Հետո թղթերում գրեցին, թե հրավիրել են, բայց ոչ էլ հրավիրել են ստիպողաբար տարել են ոստիկանություն, մեկ օր առանց հացի պահել են ու անգամ իրավաբան չեն թույլ տվել, որ կանչի», -ասում է Թագուհին ու շարունակում.

«Արթուրիկը դատարանում կանգնեց ասավ, թե գողության ժամանակ ոչ Ռոմանն է հետս եղել, ոչ էլ Տարոնը: Մինչև դատավճիռը երեքն էլ նամակ էին ուղարկել դատավորին` խնդրելով իրենց նախաքննական ցուցմունքը հաշվի չառնել, քանի որ իրենք ցուցմունք տվել են ճնշման արդյունքում: Ռոմանն ասում ա ինքը չի արել, խի գնա ուրիշի տեղը նստի: Թող ապացուցեն, որ ինքը մեղավոր ա, ինչի անմեղ տեղը գնա նստի»:

Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, սակայն այստեղ, ինչպես Թագուհին փոխանցեց, դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ «կես ժամանոց նիստում» որոշվել է մերժել բողոքը: «Մի բան ասեմ, չեք հավատա` դատի ժամանակ սուրճ էին խմում: Կես ժամում որոշեցին, որ վճիռը թողում են նույնը` առանց լսելու: Արթուրիկը Եվա Դարբինյանին կանգնեց, ասեց` ես հիմի գնում եմ իմ արածի համար էլ, չարածի համար էլ դատվեմ, գոնե էս մարդուն չարածի համար մի դատեք», -պատմում է Թագուհին:

Վերջին հույսը մանկատան նախկին սաները կապել են Վճռաբեկ դատարանի հետ, սակայն այստեղ էլ հրաժարվել են վարույթ վերցնել գործը: Վճռաբեկ դատարանից հետո պատասխան է եկել, որտեղ նշված է հետևյալը. «Այս քրեական գործը կրկին կարող է քննության առարկա դառնալ նոր երևան եկած հանգամանքների հիմքով համապատասխան բողոք ներկայացնելու դեպքում»:

Թագուհին նամակ է գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղից պատասխանել են, թե Հայաստանի «դատարաններն անկախ են», նամակ է գրել Մարդու իրավունքների պաշտպանին, այստեղից էլ ասել են, թե իրենք միայն իրավունքների հետ կապված հարցերով են զբաղվում և դատական գործերին չեն կարող միջամտել: 15 օր առաջ անգամ նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով լուծում տալ ազգությամբ ռուս իր ամուսնու խնդրին: Սակայն դեռ պատասխան չկա: Պատասխանի հույս էլ չունի: Երիտասարդ կնոջ միակ հույսը լրատվամիջոցներով իր խնդիրը բարձրաձայնելն է: «Գուցե դատավորը պատժվի, գուցե վերանայեն իրենց որոշումները, մի բան թող լինի էլի, ախր Ռոմանն անմեղ ա է», -հուսահատ նշում է Թագուհին:

 Նշենք, որ «Քրեական դատավարության մասին օրենսգրքի» 40-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորների անկախությունը, ամրագրում է հետևյալը. «Դատավորները քրեական գործերը և նյութերը լուծում են իրենց ներքին համոզմամբ` ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա: Դատավորները կաշկանդված չեն գործի մինչդատական վարույթում արված եզրահանգումներով»:

Այսինքն` դատավորը կարող էր այս օրենքից օգտվել
1.պատճաշ ապացույցների մասով
2.մինչդատական ճնշումների մասով:
Եվ այն, որ հաշվի առնելով այն, որ օրենքները հումանիզացվելու միտում ունեն, պետք է, որ առանց ապացույց իրավիճակում ու վկայությունների նման դասավորման պարագայում, վճիռը կայացվեր հօգուտ անմեղության կանխավարկածի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:32
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արման Թաթոյան. Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը
«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Մայիսի 17-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:20
Խոշոր հրդեհ է բռնկվել «Շոփինգ Սիթի»-ում
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}