Կարեն Մովսիսյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանի նկատմամբ նրա կողմից կատարված ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ: Այս տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,-ասաց Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ միջանցքում Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի ու լրագրող Գոհար Վեզիրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո Կ. Մովսիսյանը սոցիալական ցանցում գրել էր, թե «լրագրությունը պոռնկություն է»:
Այս պահին գրառումը ջնջված է:
Նախորդող հրապարակումներ`
«Ես կարմիր դիպլոմով գրուզչիկ եմ աշխատել». Մանուկյանի ու Այվազյանի միջև ԱԺ-ում վեճ է տեղի ունեցել
Գոհար Վեզիրյան. Ափսոսում եմ, որ սխալ բառ եմ օգտագործել, տեղին կլիներ «համբալ» բառի կիրառումը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան