Իրավունք 16:55 09/08/2013

Ապրում էինք միմյանց ջերմությամբ. Մանկատան նախկին սանը Հայաստանի նախագահից օգնություն է խնդրում

Վանաձորի մանկատան նախկին սան Թագուհի Քոչարյանը, որի նորաստեղծ ընտանիքի դառը ճակատագրի մասին Panorama.am-ն ավելի վաղ ներկայացրել է, այսօր նամակ է գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` խնդրելով վերանայել վճիռը և արդար որոշում կայացնել: 

Հիշեցնենք` Թագուհի Քոչարյանը նույն մանկատան նախկին սան Ռոման Կուդաշինի կինն է: Կուդաշինը 4 տարի ազատազրկման էր դատապարտվել 150 հազար դրամ գնահատված երաժշտական կենտրոնը Վանաձորի մանկատնից երկու ընկերների հետ գողանալու համար: Այժմ նա հետախուզման մեջ է: Կինը` Թագուհին բոլոր հնարավոր միջոցները փորձում է օգտագործել, որ ապացուցի, որ իր ամուսինը չի կատարել գողություն: Նշենք, որ դատարանում այդպես էլ չի պարզվել, թե որ օրն է կատարվել գողությունը, չի բացահայտվել Կուդաշինի մատնահետքերի առկայությունը երաժշտական կենտրոնի վրա, իսկ նրա ընկերներն էլ դատարանում ցուցմունք են տվել, որ Կուդաշինը իրենց հետ գողություն չի կատարել:

Ներկայացնում ենք Թագուհու նամակը պաշտոնատար անձանց.

«Հարգելի պաշտոնատար այրեր.

Ձեզ դիմողը Վանաձորի մանկատան նախկին մի սան է , ով մանկատնից դուրս գալով իր հետագա բախտը կապեց նույն մանկատան մեկ այլ սանի` Ռոման Վլադիրմիր Կուդաշինի հետ, ով աշխատում էր «ՀԷԿ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղում: Մեր նորաստեղծ ընտանիքում ամուսիններով կարծես թե երջանիկ էինք, ապրում էինք մեկս մյուսին հենարան տեսնելով, քանի որ երկուսս էլ ծնողազուրկ էինք, դժվարություններ տեսած, ծնողական խնամքից ու դաստիարակությունից զրկված, սակայն դրա կարիքը խիստ զգացել ենք մշտապես և մեկս մյուսի նկատմամբ ցուցաբերած հոգատարությամբ ու ջերմությամբ աշխատել ենք լրացնել ծնողական այդ բարձր զգացմունքները:

Ավա~ղ, ամուսնուս նկատմամբ անհիմն հարուցած քրեական գործը խաթարեց մեր ընտանիքը, մեր հույսը, հավատը ապագայի նկատմամբ, քանի որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2012թ.-ի դատավճռով հաստատվեց նախաքննական մարմնի հարուցած այն անհիմն մեղադրանքը, որով ամուսնուս մեղադրել էին ՀՀ Քր. Օրենսգրքի 177 հ. 3 մ. 1.1 կետով, մի մեղադրանք որում չկար նրա մեղքը: Այս անհիմն դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ուղարկվել ամուսնուս և նրա պաշտպանի կողմից ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որը 30 րոպեում ուժի մեջ թողեց ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` մերժելով ամուսնուս վերաքննիչ բողոքը, իսկ ՀՀ Վճռաբեկ Դատարանը վերադարձրեց նրա վճռաբեկ բողոքը, (ինչպես արվում է համարյա մշտապես վճռաբեկ դատարանի կողմից) այդ այն դեպքում, երբ տվյալ մեղադրանքը կառուցվել էր ենթադրությունների, ճնշումների, բռնությունների հիման վրա:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի քանի կոպիտ խախտումների վրա, որոնց չեն ցանկացել նկատել թե´ քննիչը, և թե´ դատարանները:

Այն է.

1. ոստիկանությունում ամուսնուս խփել են, հայհոյել,

2. սկզբնական շրջանում թույլ չեն տվել օգտվել փաստաբանի ծառայությունից, վերցնելով նրանից ձեռքի հեռախոսը, որ հնարավորություն չունենա կապի միջոցով հաղորդակցվի ինձ հետ, իր մտերիմների հետ,

3. ամուսնուս սիստեմատիկ ոստիկանություն կանչելու, նաև ինչու չէ սթրեսների պատճառով ես զրկվեցի պատշաճ բժշկական օգնություն ստանալուց, որի արդյունքում երկու անգամ կորցրել եմ երեխա ունենալու հնարավորությունը:

Գործում կան նաև այլ կոպիտ խախտումներ, որոնց ծանոթանալու դեպքում միայն կհամոզվեք: 

Ձեր ուշադրությունը հրավիրելով այս քրեական գործի վրա, խնդրում եմ հաշվի առեք և օգնեք ամուսնուս, որ նա անհիմն չմեկուսացվի: Պահանջում եմ վճռաբեկ բողոքի վերանայում:

Հարգանքներով` Վանաձոր քաղաքի Հ. Էմինի 9 հացսեի բնակիչ
Թագուհի Քոչարյանից»:

Կարդացեք նաև`  Դատավորի ներքին համոզումը, անհամաչափ պատիժն ու մանկատան նախկին սաների դժոխքի վերածված կյանքը

Քշվածները. Դատավորի ներքին համոզումն ու մանկատան նախկին սաների խեղված ճակատագրերը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}