Ինջիղուլյանները երկտող են փոխանցել գերության մեջ գտնվող հայ զինվորին
Այսօր Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման արդյունքներից առայժմ տեղեկություններ չկան: Հարազատները Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների և զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հանդիպման մասին տեղյակ են, բայց իրենք էլ սպասում են հանդիպման արդյունքներին:
«Մեզանից նամակ էին ուզել, որ փոխանցեն Հակոբին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հակոբի հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը` նշելով, որ ասել են` նամակը կարճ լինի` մի քանի տող, որտեղ գրված կլինի հարազատների որպիսությունը:
«Հիմա սպասում ենք պատասխանին, տեսնենք` երբ կպատասխանեն»,- նկատեց Արմանը:
Հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը Ադրբեջանում գերության մեջ է դեռ օգոստոսի 8-ից: Այդ պահից ի վեր նրանից որևէ տեղեկություն չկա: Հարազատները բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել ԿԽՄԿ երևանյան գրասենյակից դիմաց, հանդիպել են ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հետ, սակայն որևէ բան նրանց չի հաջողվել իմանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան