
«Վիքիլիքսին» տեղեկություններ տրամադրած զինծառայողին 60 տարվա ազատազրկում է սպառնում
ԱՄՆ զինվորական դատախազը տրիբունալին խնդրել է «Վիքիլիքսին» տեղեկություններ տրամադրած Բրեդլի Մենինգին դատապարտել 60 տարվա ազատազրկման, հաղորդում է «Ֆրանս Պրեսը»:
Հուլիսի վերջին դատարանն արդարացրել էր ԱՄՆ շարքային Մենինգին ավելի լուրջ գործով. նրան մեղադրում էին թշնամուն օգնելու մեջ:
Միաժամանակ Մենինգին մեղավոր էին ճանաչել ավելի քան 20 այլ գործերով, այդ թվում լրտեսություն, գողություն և համակարգչային խարդախություն: Այս կետերով Մենինգին սպառնում է մինչև 90 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատավճիռը կարող է հրապարակվել արդեն օգոստոսի 20-ին:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


