Տիգրան Խզմալյանը Ոստիկանության Արաբկիրի բաժնում է
Կոմիտաս 5 Ա հասցեից քիչ առաջ վարչական բերում է իրականացվել Տիգրան Խզմալյանի նկատմամբ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նա այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնում է, նրա նկատմամաբ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով.
Հոդված 182. Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը
Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից լարված իրավիճակ էր Կոմիտաս 5-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները