Արա Զոհրաբյան. Հավասարության և համաչափության սկզբունքը ոստիկանության կողմից պետք է պահպանվի
Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ ոստիկանության կատարած ոտնձգությունները դատապարտելի են: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:
«Հավասարության և համաչափության սկզբունքը ոստիկանության կողմից պետք է պահպանվի»,- հավելեց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին օգոստոսի 24-ին ոստիկանության բաժին բերման ենթարկելիս ոստիկանության ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած միջադեպի նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:
Նախորդող հրապարակումներ`
Բռնության են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին
Ես հիմա ինձ շատ վատ եմ զգում. Արգիշտի Կիվիրյան