Թող գան Չինաստանից և պատասխանեն, սա ի՞նչ վերաբերմուք է. Փաշինյանը` կառավարությանը
Երևանի քաղաքապետարանի ու իրավապահ մարմինների թողտվության պատճառով Փակ շուկան, որպես ճարտարապետական հուշարձան, այսօր ոչնչացվել է: Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ մինչ այժմ պետք է քրեական գործ հարուցված լիներ և օրենքը խախտած համապատասխան մարդկանց նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվեր:
«Ինչո՞ւ օրենքով սահմանված ընթացակարգերը չեն իրականացվել»,-կառավարությունից հետաքրքրվեց Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ասաց, որ նրա հարցին կառավարությունը գրավոր կպատասխանի: «Ես չեմ համաձայնվում, թող գան Չինաստանից և պատասխանեն, սա ի՞նչ վերաբերմուք է: Վարչապետն իրավունք չունի այսօր լինել գործուղման մեջ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Սահմանադրության համաձայն կառավարությունը պարտավոր է մասնակցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:
Փաշինյանը նաև կառավարության անդամներին հորդորեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին փոխանցել, որ Հայաստանում Սահմանադրություն գոյություն ունի և ապա հիշեցրեց, որ այդ պաշտոնում նշանակվելուց հետո Յուրի Վարդանյանը ոչ մի անգամ չի մասնակցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին