Հարցազրույցներ 10:34 17/09/2013

Արմեն Եսայանը դեմ է եղել, որ եղբայրը ամուսնանա Վարդան Ղուկասյանի դստեր հետ. Նոր մանրամասներ ցուցմունքից

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր` Մանյա Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանությունից հետո Կարենի եղբայրը` Արմեն Եսայանը նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել է, սակայն նրա անունը չի ներառվել դատակոչված վկաների ցուցակում և նրա նախաքննական ցուցմունքը չի ներկայացվել դատարանում: Մինչդեռ, Արմեն Եսայանի ցուցմունքը կարող էր ազդեցություն ունենալ Հարություն Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի վրա:

Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի` (կանխամտածված, դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Ըստ մեղադրական եզրակացության, Հարություն Սարգսյանը դիտավորյալ սպանել է Կարեն Եսայանին խանդի հողի վրա. նա համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն այդ նպատակով 2012թ փետրվարին Վարդան Ղուկասյանի մոտ գնացած հորը` Սամվել Սարգսյանին, աղջկա հարազատները մերժել են և աշխատասենյակից դուրս արել: Ըստ մեղադրանքի, 2012թ մարտի վերջերին Հարություն Սարգսյանը տեղեկացել է, որ Մանյա Ղուկասյանը 2012թ ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ: Խանդի հողի վրա` նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, Հարություն Սարգսյանը պլանավորել է սպանել Կարեն Եսայանին:

Ապրիլի 17-ին իր նախաքննական ցուցմունքում Կարեն Եսայանի եղբայրը` Արմեն Եսայանը, գրել է, որ դեռ 2007 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, սակայն գրանցված է Գյումրի քաղաքում: Նա պատմել է, որ Գյումրիից 2009-ին ԱՄՆ-ում գտնվող իր և հոր մոտ են տեղափոխվել մայրն ու Կարենը: Այստեղ ինքն ու Կարենը զբաղվել են տաքսի մեքենա վարելով: Արմենը պատմել է, որ Կարենը դեռ դպրոցական տարիներից համակրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստերը` Մանյա Ղուկասյանին: «Երբ 2009 թվականին Կարենը եկավ ԱՄՆ, շարունակում էր սիրել Մանյային, սակայն նշեմ, որ Մանյայի հետ երբևէ չի շփվել, ընկերություն չեն արել, հեռախոսով, ինտերնետով չեն խոսել», -իր ցուցմունքում նշել է Արմեն Եսայանը:

Այնուհետև նա տեղեկացնում է, որ 2010 թվականին Կարենը դարձյալ վերադարձել է Հայաստան ու կարճ ժամանակ այստեղ մնալուց հետո մեկնել ԱՄՆ: Արմենի նշելով, Հայաստանում գտնվելու ժամանակ որևէ մեկի հետ վիճաբանության մեջ չի մտել, քանի որ «բնավորությամբ համեստ տղա էր»: Կարեն Եսայանը դարձյալ Հայաստան վերադարձել է 2011-ի նոյեմբերին, մոր հետ, երբ մորեղբայրն էր մահացել: Հայաստանում Կարենը մնացել է երկու ամիս, և հունվարի 11-ին դարձյալ մեկնել է ԱՄՆ, այս անգամ միայնակ: «Մայրս մնաց Հայաստանում, Գյումրիի մեր բնակարանում էր ապրում: Հենց այդ ժամանակ էլ մայրս իմացավ, որ Կարենը սիրում է Մանյային, կանանց միջոցով տեղեկություն էր ուղարկել Վարդան ղուկասյանի տուն, որ ցանկանում է իրենց աղջկան ուզել Կարենին, սսկայն քաղաքապետի կողմից կտրուկ պատասխան էր եղել, որ իրենք համաձայն չեն», -ցուցմունքում պատմել է Արմեն Եսայանը և ընդգծել, որ այս լուրից հետո է Կարենը որոշել 2012-ի հունվարի 11-ին վերադառնալ ԱՄՆ:

«Ես և Կարենը մի քանի անգամ խոսել ենք այս հարցի շուրջ: Նա ասում էր, որ սիրում է Մանյային, իսկ ես էլ ասում էի, որ այդ մարդիկ մեր շրջապատից չեն, մենք նրանց հետ չենք կարող: Սակայն Կարենը սիրում էր, և ես որոշեցի այլևս չհարցնել նրան այդ մասին», -ցուցմունքում նշել է Արմեն Եսայանը:

Սակայն Ղուկասյաններն այնուամենայնիվ, որոշել են ուրախացնել Կարենին, և ինչպես պատմել է Արմենը, 2012-ի փետրվարի վերջերին կամ մարտ ամսվա սկզբներին, Վարդան Ղուկասյանից տեղեկություն են ստացել, որ իրենք պատրաստ են իրենց աղջկան տալ Կարենին: Լուրն իմանալուց հետո Կարենը 2012-ի մարտի 21-ին վերադարձել է Հայաստան:

«Մարտի 25-ին Վարդան Ղուկասյանը հորս կանչել էր իր մոտ, ասել էր, որ համաձայն են իրենց աղջկան տալ Կարենին ու պայմանավորվել էին, որ ապրիլի 12-ին կատարելու են Մանյայի ու Կարենի նշանդրեքը: Ես իմացա այդ մասին, խոսեցի Կարենի հետ, նա շատ ուրախ էր, ես չնայած որ համաձայն չէի, բայց Կարենին չասացի այդ մասին, մտածում էի, որ նրա սրտով լինի», - ցուցմունքում նշել է Արմեն Եսայանը: Այնուհետև պատմել է, որ մարտի 25-ից հետո իրենց ընտանիքը սկսել է ակտիվորեն պատրաստվել նշանադրության արարողությանը, կատարել համապատասխան գնումներ, սակայն ապրիլի 11-ին լսել են Կարենի կորստի մասին բոթը, ինչն էլ Արմենին ստիպում է վերադառնալ Հայաստան:

Սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ճանաչելու վերաբերյալ քննիչի հարցին, Արմեն Եսայանը պատասխանել է, որ Հարությունին ինքը ճանաչում է և նրա հետ ծանոթացել են ԱՄՆ-ում: «Մոտ երկու ամիս առաջ նրա հետ ծանոթացել եմ ԱՄՆ-ում, տեսել եմ Գլենդեյլի խանութներից մեկում: Նա Լիլիթի և նրա տղայի հետ էր: Հարցրել եմ, թե եկել է աշխատելու, նա էլ ասաց, որ եկել է բիզնեսի համար: Այլ շփում չեմ ունեցել, որևէ բան չեմ իմացել: Իսկ Կարենից Հարությունի մասին ոչինչ չեմ լսել», -նշել է Արմեն Եսայանը:

Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը համոզված է, որ Արմեն Եսայանի ցուցմունքը չի ընդգրկվել գործի նյութերի մեջ և չի ներկայացվել դատարան, որովհետև այդ ցուցմունքի պարագայում նախաքննական մարմինը ստիպված էր լինելու պարզաբանել, թե ինչո՞ւ քննություն չի կատարել այդ ցուցմունքի շուրջ: «Այդ ցուցմունքով վտանգվում էր նաև Հարություն Սարգսյանին առաջադրված մեղադրանքը: Ուստի հասկանալի է, որ նրանք չէին ներառելու այդ ցուցմունքը: Այսինքն Արմեն Եսայանին չէին ներառելու դատակոչի ենթակա անձանց ցուցակում», Panorama.am-ի թղթակցի հետզրույցում ասաց փաստաբան Սահակյանը:

Հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ է արդյոք պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացնել դատարան, որպեսզի, այնուամենայնիվ, Արմեն Եսայանի նախաքննական ցուցմունքը ներկայացվի դատարանում, Լուսինե Սահակյանը չմանրամասնեց մարտավարական քայլերը, բայց հնարավոր համարեց:

Հատկանշական է, որ այս գործի քննության շրջանակներում հարցաքննվել են և Կարեն Եսայանի եղբայրը, և Հարություն Սարգսյանի քույրը, սակայն Մանյա Ղուկասյանի եղբայրը` Սպարտակ Ղուկասյանը հարցաքննության չի ենթարկվել:

Մեր հարցին, թե ինչ՞վ է բացատրում այդ հանգամանքը, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Նրանով, որ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չի կատարվել: Ակնհայտ է, որ նա պետք է լիներ վկաների ցուցակում, բայց չկա»:

Հարակից հրապարակումներ.

Վարդան Ղուկասյանի եղբայրը դատարանին հորդորել է բաց թողնել Հարություն Սարգսյանին

Անիի նախկին ոստիկանապետի որդուն ոստիկանությունում ծեծելու փաստի կապակցությամբ քրգործ է հարուցվել

Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին. Հայտարարել է ամբաստանյալի մայրը

Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդուն ծեծի ենթարկած «մսագործ» ոստիկանների անուններ են հնչել



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:31
Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպանի կանչը Մոսկվա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը Մոսկվա: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ ...
Աղբյուր` Panorama.am
20:25
200-ից ավելի արցախյան կազմակերպությունների նամակը փոխանցվել է ԵԱՀԿ գործող նախագահին
200-ից ավելի արցախյան ՀԿ-ներ, համայնքների ղեկավարներ և անհատներ նամակ էին փոխանցել Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար պարոն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալված քաղաքացին ազատ արձակվեց․ փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր ֆեյսբուքյան գրառման համար կալանքի նպատակով ձերբակալված Տաթև Մուրադյանի հետ ավարտեցինք քննչական...
Աղբյուր` Panorama.am
20:11
Սուրեն Պետրոսյանի՝ Ոսկեպարից, Կիրանցից դեպի Երևան մեկնարկած պայքարի ճանապարհը
Մարտի 25-ից Սուրեն Պետրոսյանը Ոսկեպար էր տեղափոխվել և շուրջ մեկ ամսից ավելի ապրում էր Ոսկեպարում։ Սուրեն Պետրոսյանը, տեղափոխվելով Ոսկեպար,...
Աղբյուր` Panorama.am
19:59
ԲԿՄԱ-ն ոչ-ոքի է խաղացել Վանի հետ և հայտնվել Առաջին խմբում
ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում, ԲԿՄԱ-ն ընդունել էր «Վանին»։ Այս մասին գրում է Արմսպորտը։ Թիմերը ողջ խաղի ընթացքում չկարողացան գրավել...
Աղբյուր` Panorama.am
19:40
Աբովյանում նռնակով բանկ մտած անձը Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ է
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․ «Մայիսի 24-ին Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ մեկ անձի կողմից նռնակով զինված...
Աղբյուր` Panorama.am
19:31
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել է
 Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի...
Աղբյուր` Panorama.am
19:20
Քննչականը էլի քաղաքացի է ձերբակալել՝ կրկին հեռախոսային խոսակցությունը լսելով
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քաղաքացի են ձերբակալել։ «Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ հրապարակված ձայնագրության...
Աղբյուր` Panorama.am
19:07
Դիարբեքիրի հայկական Սբ․ Սարգիս եկեղեցին կվերականգնվի
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան Դիարբեքիր նահանգում ավերված վիճակում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերակառուցվի: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:53
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում հատուկ տարածք է տեղափոխվել 80 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները՝ ժամը 18.00-ի...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղերում բարձրացվել է այդ երկրի դրոշը
4 գյուղերի՝ այսօրվանից Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու տեղեկատվությունը փոխանցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայտնում են տեղի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ավագանու անդամ Նարինե Հայրապետյանին առևանգելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է․ ՔԿ
2024թ․ հունվարի 17-ին Երևանի ավագանու անդամ Ն․ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ․ հունվարի 15–ին՝ ժամը 09:30-ի...
Աղբյուր` Panorama.am
18:19
Այս գործողությունը դիտում ենք ՝ ՀՀ տարածքի ապօրինի օտարում․ Կիրանցի 31 բնակիչ ստորագրությամբ հրաժարվել է փոխհատուցումից
Քիչ առաջ Կիրանցի 31 բնակիչներ սեփական ստորագրություններով հայտարարություն են տարածել, ըստ որի՝ վերջիններս հրաժարվում են փոխհատուցումից և...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝ էներգետիկ ոլորտը ճգնաժամի միտումներ է սկսել դրսևորել․ Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝  էներգետիկ ոլորտը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արդյո՞ք Վրաստանի վարչապետին սպառնալիք կար. Եվրահանձնակատարի պարզաբանումը
Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին հանդես է եկել հայտարարությամբ՝ բացատրելով, թե ինչ նկատի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը. մուտքն ազատ է
Մայիսի 27-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փառատոնի նպատակն է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հայրենիքը տալիս են՝ առանց մեզ թույլ տալու մասնակցել դրա կանխմանը. Ազատամարտիկ Իշխան Գևորգյան
Մայիսի 2-ին ազատամարտիկ Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց նստացույց հայտարարեց՝ հասարակությանը կոչ անելով հաշտ չլինել թշնամուն հողերի...
Աղբյուր` Panorama.am
17:28
Փաստաբան. Ձերբակալվել է Տաթև Մուրադյանը
«Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ  ուղարկածս հանցագործության մասին հաղորդման պատասխան գրությունը  քննչական կոմիտեից,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել
Մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը Ռուսաստանում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
16:54
«Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի
«Ռոստելեկոմ Հայաստանը»-ը հայտարարեց վերաբրենդավորման մեկնարկի մասին և այսուհետ հանդես կգա նոր՝ OVIO ապրանքանիշով: Ընկերությունը...
Աղբյուր` Panorama.am
16:45
Նիկոլի քննչականը Ասկերանի քաղաքապետին մեղադրում է Արցախին գույքային վնաս պատճառելու մեջ. Իրավաբան
«Ողորմելիներ՝ Ասկերանի համայնքապետարանի հաշվեկշռում գրանցաված մնացած գույքը Ադրբեջանն է տիրապետում։ Քանի՞ քրեական գործ կա էդ մասով»
Աղբյուր` Panorama.am
16:39
ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը լուծարվում է
Այն Հայաստանում երկրորդ մեծության գրադարանն է, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պահոց։
Աղբյուր` Panorama.am
16:29
Բողոքի ակցիաների ընթացքում դրսևորված առերևույթ հանցավոր դեպքերով 10 անձ կալանավորվել է․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների...
Աղբյուր` Panorama.am
15:59
Շուռնուխն այս տարի մեկ շրջանավարտ ունի
Շուռնուխի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջը շնորհավորական ուղերձ է հրապարակել․ «Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտների Վերջին զանգը:...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հստակ ուղերձ է, բողոքի նոտա. Քաղաքագետներն ու քաղտեխնոլոգը՝ ՌԴ դեսպանին Մոսկվա կանչելու մասին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանում ՌԴ դեպան Սերգեյ Կոպերկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը
Հայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը:  Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը
Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այդ մասին հայտնում են նրա պաշտպանները․ «Դատարանը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան
12:17 24/05/2024

Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}