Արամ Մուղալյանը և նրա ընկերները համաներմամբ ազատ արձակվեցին (տեսանյութ)
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ կայացրեց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու, Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերներ` Գագիկ Առաքելյանի, Ռոբերտ Փիլոյանի և Արթուր Քլյանի նկատմամբ:
Մասնավորապես, Արամ Մուղալյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ Քրեական օրենսգքրի 258 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) և 34-185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Դատարանի որոշմամբ, պատիժները գումարելու միջոցով Արամ Մուղալյանը դատապարտվեց 2 տարի վեց ամիս ժամկետով: Սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը, և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Ամբաստանյալ Ռոբերտ Փիլոյանը մեղավոր ճանաչվեց Քր. Օր.-ի 258 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) և 34-185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հանցագործությունենր կատարելու համար: Դատարանի որոշմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով Փիլոյանը դատապարտվեց 2 տարի վեց ամիս ժամկետով: Սակայն նրա նկատմամբ նույնպես կիրառվեց համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը, և նա նույնպես դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Մյուս ամբաստանյալ Արթուր Քլյանը նույնպես մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Դատարանի որոշմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով Քլյանը դատապարտվեց 1 տարի մեկ ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ նույնպես կիրառվեց համաներումը, և նա նույնպես ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Գագիկ Առաքելյանը նույնպես մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով և 34-185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հանցագործությունենր կատարելու համար: Դատարանի որոշմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով Առաքելյանը դատապարտվեց 1 տարի մեկ ամիս ժամկետով: Առաքելյանի նկատմամբ նույնպես կիրառվեց համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը, և նա նույնպես դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան